Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դեռ մայիսին է Ադրբեջանը դիրքերն առաջ տվել, իսկ ՀՀ-ն՝ ապրիլին». Կարեն Վրթանեսյան

Հուլիս 03,2018 15:56

ՀՀ-ի եւ Նախիջեւանի հատվածի միջդիրքային տարածությունում (չեզոք գոտի չկա, քանի որ ՀՀ-ի եւ Նախիջեւանի սահմանագծերն իրավական տարանջատում չունեն)  հայկական կողմը դիրքերի առաջխաղացում է կատարել դեռեւս ապրիլ ամսին: Այս մասին այսօր «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» փորձագիտական քննարկման ժամանակ հայտարարեց Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Նա նշեց, որ ըստ արբանյակային լուսանկարների վրա հիմնված Razm.info-ի ուսումնասիրությունների՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից առաջխաղացումները գրանցվել են մայիսի 2-ից:

«Առավել ակտիվ աշխատանքներ են կատարվել հատկապես մայիսի 9-ից 25-ը: Ճանապարհներ են կառուցվել դեպի դիրքերը: Զանգակատնից մինչեւ Արենի հատված՝ յոթ ճանապարհ ենք ֆիքսել»,-հայտնեց Կարեն Վրթանեսյանը: Նա հարցադրում արեց. «Պարզ չէ, թե Արենիի հատվածում ինչպե՞ս են կարողացել այդ մեկ դիրքը դնել: Մեր դիրքերը բարձունքի երկու կողմում են, իսկ իրենք բարձունքի մեջտեղի հատվածում են տեղակայվել, անգամ՝ հասցրել ճանապարհ սարքել: Դա միակ լուրջ բացթողումն է, այլ բան մենք չենք ֆիքսել»: Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր այս քննարկման ժամանակ ասաց, որ այդ հարցի պատասխանը չի  հանրայնացվում:

https://www.facebook.com/aravot.am/videos/2059455437406294/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031