Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Աճեմօղլուն Թուրքիայի տնտեսությունը ղեկավարելու առաջարկ չի ստացել

Հուլիս 03,2018 15:24

Աշխարհահռչակ հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն հերքել է թուրքական լրատվամիջոցներով շրջանառված այն լուրերը, թե իբր Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է իրեն պաշտոն առաջարկել նոր կառավարությունում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Էրդողանը նպատակ ունի Աճեմօղլուին առաջարկել ղեկավարել Թուրքիայի տնտեսությունը։

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցի հետ զրույցում Աճեմօղլուն պարզաբանել է, որ ինքը նման առաջարկ չի ստացել և որևէ մեկն այդ հարցով իր հետ կապ չի հաստատել։  Նա թուրքական լրատվամիջոցների կողմից շրջանառված այդօրինակ լուրերը որակել է «բամբասանք»։

Ամերիկաբնակ անվանի տնտեսագետը նկատել է տվել, որ Թուրքիան բացի տնտեսական խնդիրներից ունի նաև դատաիրավական համակարգին և ներքաղաքական իրավիճակին առնչվող խնդիրներ։

Աճեմօղլուն, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Թուրքիայի տնտեսության վիճակը  արտահերթ ընտրություններից հետո կլավանա, ասել է.

«Չեմ կարծում, թե կլավանա։ Ըստ իս՝  Թուրքիայի տնտեսությունը ենթակառուցվածքային խնդիրներ ունի։ Բարձր գնաճը, դոլարի թանկացումն  և ներդրումների պակասը զուտ նախընտրական անորոշությամբ պայմանավորված խնդիրներ չէին»։

Նա հավելել է, որ Թուրքիայում վերջին 10 տարում արտադրողականությունը բարձր չի եղել։ Իսկ իրականացված ներդրումային հոսքերը հիմնականում ուղղվել են դեպի մասնավոր սեկտոր։

Աճեմօղլուի գնահատմամբ՝ «Թուրքիայի տնտեսությունում առկա է կտրուկ անկման վտանգ»։

Աղբյուր`    Cumhuriyet

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031