Լրահոս
Օրվա լրահոսը

Լարսում կուտակումները պայմանավորված են զբոսաշրջային հոսքերի կտրուկ աճով. նախարարությունում գործում է «թեժ գիծ»

Հուլիս 03,2018 15:22

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Նինոնծմինդա-Լարս անցակետում, ելնելով զբոսաշրջային հոսքերի կտրուկ աճի արդյունքում առաջացած  ծանրաբեռնվածությունից և սահմանային անցակետի թողունակությունից, տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների մեքենաների կուտակումներ կան:

Նախարարության աշխատակիցները մշտական կապի մեջ են վրաց և ռուս գործընկերների հետ և ստանում են օպերատիվ տեղեկատվություն:

Խնդրի կարգավորման աշխատանքներում ակտիվ ներգրավված են նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան աշխատակիցները, ովքեր կատարում են ուսումնասիրություններ և օժանդակում մեր քաղաքացիներին:

Տեղեկացնում ենք, որ մեր հայրենակիցների հարմարավետության համար ստեղծվել է  շուրջօրյա «թեժ գիծ»՝ (010) 59-01-04 հեռախոսահամարով, որը հնարավորություն կտա նախքան ճանապարհ դուրս գալը կատարել ճիշտ պլանավորում և տեղեկատվությունը ստանալ հավաստի աղբյուրներից:

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031