Հայկական զինված ուժերն օր առ օր ավելի են սպառազինվում եւ նորագույն մեթոդներ կիրառում: Այս մասին այսօր «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ում փորձագիտական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա համաձայն չէ կարծիքների հետ, թե Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների վտանգն առավել քան բարձր է՝ վերջինիս ռազմատեխնիկական հնարավորությունների հիմքով: Իսկ ահա քաղաքական դրդապատճառների մասին Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանություններ չարեց:
«Ռազմատեխնիկական հավասարակշռությունը, որը նախկինում, օրինակ՝ 2015թ-ին, եղել է Ադրբեջանի օգտին, այսօր զգալի կրճատված է: Չեմ ասում՝ հասել ենք Ադրբեջանին կամ անցել իրեն, բայց ինչ-որ զինատեսակների եւ տեխնիկական սպասարկման առումով այդ հավասարակշռությունը զգալի կրճատված է»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/2059469587404879/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ