Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրավիճակը՝ Նախիջեւանի հատվածում. ադրբեջանցիները չեն կարողանում ամրակայել իրենց առաջխաղացրած դիրքերը (տեսանյութ)

Հուլիս 03,2018 13:57

«Երեսուն տարում երբեք Ադրբեջանի կողմից պատերազմի համար ավելի բարենպաստ պայմաններ չեն եղել, ինչպես այսօր»,- «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ում փորձագիտական քննարկմանն այսօր անդրադառնալով ՀՀ-ի եւ Նախիջեւանի հետ «սահմանագծում» տիրող իրավիճակին, ասաց  ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին դեսպան, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Քննարկմանը ներկա ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից նա հետաքրքրվեց՝ որո՞նք են Նախիջեւանի հատվածում հակառակորդի նոր դիրքերը:  Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց. «Այդ դիրքերն ադրբեջանական կողմը դրել է բացառապես իր վերահսկողության տարածքում. որոշների համար էլ փորձում են ճանապարհներ կառուցել, բայց դրանք լուրջ վտանգի տակ են: Նրանք ոչ մի  կերպ չեն կարողանում այժմ ճանապարհներ կառուցել այ դիրքերի համար: Այսօր իրենց նոր փորձերը՝ դիրքերի տեսքով, շատ ավելի վտանգված են: Որոշ դիրքեր առաջին ձյան հետ «հալվելու» են՝ գնան: Բահով հող փորելու առաջին իսկ ամրակայման փորձը չեզոքացվել է, ես համապատասխան տեսանյութը  հրապարակել եմ: Մենք էլ ենք փորձում մեր դիրքերն առաջ տալ, իրենք էլ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2059422994076205/%C2%A0

Դավիթ Շահնազարյանը հարցրեց, թե ինչո՞ւ է թույլատրվել այդ առաջխաղացումը. «Նախիջեւանի գործոնն այսօր այնքան մեծ է, որ պետք է արհամարհել բոլոր քաղաքական գործոնները ու նման բան թույլ չտալ»: Արծրուն Հովհաննիսյանն ասաց՝ չի կարող հարցին պատասխանել, դա հրապարակային տեղեկատվություն չէ. «Առաջխաղացում՝ չի նշանակում, թե իրենք մտել են այնպիսի տարածք, որի հաշվին մենք կորցրել ենք ինչ-որ վերահսկողություն»: Շահնազարյանը եզրափակեց. «Նախնինում Զանգակատան  ուղղությամբ ոչ մի փամփուշտ չի կրակվել, հիմա ինչպե՞ս հասկանանք իրավիճակը: Ինչո՞ւ հակառակորդի դիրքային առաջխաղացումը չի կանխվել»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2059469587404879/%C2%A0

Արծրուն Հովհաննիսյանը կրկին շեշտեց, որ ամեն տեղեկատվություն հրապարակային չէ, միայն հավելեց. «Տեղանքն այնպիսին է, որ «ալպինիզմի» սկզբունքներով են դիրքեր ստեղծվում: Ճիշտ չէ մտածել, թե դրա համար անպայման մեղավորներ պետք է լինեն: Եթե այդպես մտածենք, մեր զինվորներին պետք է գնդակահարենք՝ հակառակորդի սողեսող շարժերի համար: Իրավիճակը Նախիջեւանում փոփոխական է. եւ մենք, եւ իրենք, բահով ու զենքով «գործ» ենք անում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031