Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի գլխավոր փաստարկներից մեկն այն է, որ Ամուլսարի հանքի շահագործման թույլտվությունը տվել է նախկին «հանցագործ ու կոռումպացված» կառավարությունը. «168 ժամ»

Հուլիս 03,2018 12:10

Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենակարեւոր խնդիրներից մեկը եղել եւ մնում է տնտեսությունն առանց ցնցումների պահելը: Իսկ քաղաքական նման լուրջ փոփոխությունների պարագայում դա բավականին դժվար գործ է և երբեմն անհրաժեշտ է լինում անել հայտարարություններ կամ քայլեր, որոնք կարող են միանշանակ չընկալվել հեղափոխության աջակիցների կողմից։

Այդ հարցերը, պայմանականորեն, կարող ենք ականներ համարել, որոնք «պայթեցնելու» համար աշխատում են բազմաթիվ շահագրգիռ կողմեր։

Ամենաթարմ ու կարևոր ականներից մեկը կուտակային կենսաթոշակային համակարգն էր. որի պարտադիր բաղադրիչը հուլիսի 1-ից արդեն ուժի մեջ է։ Հիշեցնենք, որ քաղաքական «Ելք» դաշինքն իր նախընտրական ծրագրում խոստանում էր չեղարկել կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը։ Բանը հասավ այնտեղ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Հետո հաջողվեց փոխզիջման գալ. կառավարությունը 5%–5% հարաբերակցությունը փոխելով՝ պարտադիր բաղադրիչը թողեց ուժի մեջ և խոստացավ առաջիկայում լրջորեն բարեփոխել կենսաթոշակային համակարգի մասին օրենքը։ Զանգվածային բողոքի ակցիաներ չեղան, և թեման, այսպես ասած, «սառեց»։

Այս պահին արդեն գործարկված ամենալուրջ ականը, թերևս, Ամուլսարի ոսկու հանքն է։ «Լիդիան Արմենիա» ընկերությունն այստեղ նախատեսվող 440 մլն դոլարից արդեն կատարել է մոտ 380 մլն դոլարի ներդրումներ։ Հանքի շահագործման դեմ ուղղված բողոքն այն աստիճանի է թեժացել, որ բողոքողները՝ չանսալով վարչապետի կոչին, շարունակում են փակ պահել դեպի Ամուլսար տանող ճանապարհները։ Իսկ երեկ կառավարության դիմաց բողոքի ցույց էին անում արդեն «Լիդիանի» աշխատակիցները՝ պահանջելով ապահովել իրենց նորմալ աշխատելու հնարավորությունը։

Բողոքի գլխավոր փաստարկներից մեկն այն է, որ Ամուլսարի հանքի շահագործման թույլտվությունը տվել է նախկին «հանցագործ ու կոռումպացված» կառավարությունը՝ աչք փակելով բնապահպանական լուրջ վտանգների վրա։ Հիմա նոր կառավարություն է, որը խոստանում է մանրամասն ուսումնասիրել Ամուլսարի խնդիրն ու վերջնական որոշում կայացնել։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031