Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆյոդոր Լուկիանով. «Նման ակցիաներն ավելի տեղեկատվական գրոհի են նմանվում, որի թիրախը թե Հայաստանն է, թե Ռուսաստանը». «168 ժամ»

Հուլիս 03,2018 12:00

«Ադրբեջան՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը» խորագիրը կրող խորհրդաժողովը, որի շրջանակում ռուսաստանցի քաղաքագետներ Ալեքսանդր Դուգինը, Մաքսիմ Շևչենկոն, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն և այլք բարձրացել են Լելե Թեփե բլուր, մեծ ուշադրության է արժանացել Հայաստանում։

Հուլիսի 1-ին Ջոջուք Մերջանլի գյուղում վերոնշյալ ռուս գործիչները մասնակցել են խորհրդաժողովի, այցելել դիրքեր, հանդիպել ադրբեջանցի զինվորականներին, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին։ «Հանդիպման վերջում ադրբեջանցի զինվորներին ցանկացել են հաջող ծառայություն»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ռուսաստանցի գործիչները նաև ադրբեջանամետ ելույթներով ու հարցազրույցներով են հանդես եկել Ադրբեջանում։ «Հայաստանը պետք է առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղը և 7 շրջաններ տա Ադրբեջանին»,- ասել էր ՌԴ Պետդումայի ներկայացուցիչը։ Իր հերթին Դուգինը խոսել էր Ադրբեջանին հանձնման ենթակա 5 շրջանների մասին պայմանավորվածության առկայության մասին, որն իբրև թե ռուսական ծրագիր է, և այլն։

«168 ժամի» հետ զրույցում ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը մեկնաբանեց, թե Ադրբեջանում ներկայացված ռուսական դիրքորոշումները որքանով են համահունչ ՌԴ իշխանությունների դիրքորոշմանը, և ինչ է փորձում նման միջոցառումներով ապացուցել ադրբեջանական կողմը։

Նրա պնդմամբ՝ այդ «կրեմլամերձ» եզրույթն այդքան էլ տեղին չէ։ «Կան պաշտոնական դիրքորոշումներ, կա Կրեմլի դիրքորոշում, փորձագետը չի ներկայացնում դիրքորոշում կամ կայացնում որոշումներ, փորձագետը վերլուծում է։ Իսկ նման ակցիաներն ավելի տեղեկատվական գրոհի են նմանվում, որի թիրախը թե Հայաստանն է, թե Ռուսաստանը, որը չի ողջունում Ադրբեջանի իշխանությունների ներկայիս ռազմատենչ հռետորաբանությունը, չի աջակցում պատերազմի քաղաքականությանը, որը չի բխում ոչ միայն Ռուսաստանի, այլև Ադրբեջանի շահերից ևս։ Ադրբեջանը կցանկանար, որպեսզի այդ փորձագետների արտահայտած դիրքորոշումները լինեին կրեմլյան, բայց այդպես չէ, և ես չէ, որ կհայտնեմ Կրեմլի դիրքորոշումը, այն պարբերաբար ամենաբարձր մակարդակով հայտնվում է»,- ասաց Լուկիանովը։ Ըստ նրա՝ Ադրբեջանին ուղերձը մեկն է՝ Ադրբեջանը բավարարված չէ Հայաստանի և Ռուսաստանի քաղաքականությունից։ «Բայց դժվարանում է պատերազմ սկսել առանց որևէ գործընկերոջ աջակցության»,- ասաց նա։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031