Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ մեկուկես ամսվա գործունեության ընթացքում որեւէ կոնկրետ ներդրումային բիզնես-ծրագիր չի ներկայացվել. «Հայոց աշխարհ»

Հուլիս 03,2018 11:44

Տնտեսական գործընթացներն ակտիվանալու փոխարեն նահանջել են։ Մի շարք կարեւոր ոլորտներում նկատվում է աճի միտումների կտրուկ դանդաղում, ու դեռ պարզ չէ, թե առաջիկայում որքանով է հնարավոր շտկել իրավիճակը։

Հավասար մրցակցային պայմանների ապահովման, մենաշնորհների վերացման, մրցակցային միջավայրի խորացման եւ շուկայում նոր մասնակիցների ներգրավման ճանապարհով սպասվող գների նվազեցում տեղի չի ունենում։ Ներմուծվող ապրանքները, որտեղ պետք է դիտարկվեին առաջին գնանկումային երեւույթները, բացի մեկ-երկուսից, չեն էժանանում։ Ավելին, որոշ դեպքերում նույնիսկ թանկացել են։ Գների բարձրացման միտումներ կան նաեւ ծառայությունների ոլորտում։

Ասենք, որ նախորդ տարվա համեմատ գներն ավելի ցածր են գյուղմթերքների ոլորտում, սակայն պայմանավորված մի շարք հանգամանքներով, որոնք որեւէ առնչություն չունեն կառավարության գործունեության հետ։

Նախ այս տարի եղանակային պայմանները լավ էին գյուղատնտեսության համար։ Մյուս կողմից՝ գյուղատնտեսական տարին շատ ավելի վաղ է մեկնարկել, ինչը գյուղմթերքների շուկայում սեզոնային որոշակի տեղաշարժեր է առաջացրել՝ ուղղակիորեն արտահայտվելով գների վրա։

Բայց սա ժամանակավոր երեւույթ է, որը աստիճանաբար փոխելու է ազդեցությունը։ Այն առավել ակտիվ կարտահայտվի գյուղատնտեսական տարվա ավարտին։

Չկան ներդրումային նոր առաջարկներ։ Չնայած հեղափոխության ընձեռած «իդեալական» հնարավորություններին, ինչի մասին հպարտորեն հայտարարում են վարչապետն ու կառավարության անդամները, այնուհանդերձ նախորդ մեկուկես ամսվա գործունեության ընթացքում որեւէ կոնկրետ բիզնես-ծրագիր չի ներկայացվել։ Չի եղել որեւէ ներդրումային խոստում։ Իհարկե, եթե այդպիսիք լինեին, կառավարությունն օր առաջ կշտապեր հայտարարել։
Հավանաբար ժամանակն է հարցնել, թե ինչո՞ւ է այդպես եւ ո՞ւր մնացին նախկին բարձրագոչ հայտարարությունները, այդ թվում՝ այն ոլորտներում, որոնց հետ կապված հասարակության շրջանում լուրջ սպասումներ էին ձեւավորվել իշխանափոխությունից առաջ։

Հ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031