Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բադասյան. «Հնարավոր է՝ պատերազմն Արցախում չսկսվի, այլ Նախիջեւանի սահմանին սկսվի». «Ժողովուրդ»

Հուլիս 03,2018 11:35

Ինչպես հայտնի է, հունիսի 30-ի երեկոյան եւ հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական ԶՈՒ–երը նախիջեւանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել էին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Ի պատասխան՝ ՀՀ ԶՈՒ-երը պատասխան կրակ էին բացել՝ թույլ չտալով հակառակորդին կատարել իր խնդիրը։ Փոխհրաձգության ընթացքում թեթեւ վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող Վահագն Բաղդասարյանը։ Երեկ հանրապետական կենտրոնական հավաքակայանում անդրադառնալով այս դեպքերին՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը նշել էր, որ Նախիջեւանում իրավիճակը վերահսկելի է, եւ անհանգստանալու ոչինչ չկա։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի ռազմական եւ քաղաքական գործիչ, արցախյան պատերազմի հրամանատար Վահան Բադասյանի հետ։

– Պարոն Բադասյան, Նախիջեւանում Ադրբեջանի ՋՈՒ-երի ակտիվությունն ի՞նչ է հուշում։

– Կարծում եմ՝ իրավիճակն Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման սադրանք է, որ Ադրբեջանն ամեն գնով ուզում է պատերազմի կամ շանտաժի միջոցով իր նպատակին հասնել։ Եվ կարծում եմ՝ այսօր մենք մտածելու տեղիք ունենք, որովհետեւ եթե պատերազմն իրենք սկսեն, մենք պետք է պատրաստ լինենք ամեն կերպ հարված տալու։ Բայց այնքանով է լավ իրավիճակը մեզ համար, որ մենք նախկին ռեժիմից ազատվել ենք եւ այժմ ի դեմս Հայաստանի՝ ունենք ուժեղ իշխանություն, ժողովրդի վստահությունն ունեցող իշխանություն։

Ես նախորդ տարիներին նշել եմ, որ հնարավոր է՝ պատերազմն Արցախում չսկսվի, այլ Նախիջեւանի սահմանին սկսվի, քանի որ Թուրքիան հնարավորություն կունենա այդ ձեւով ներքաշվել պատերազմի մեջ եւ իր բանակն օգտագործել։ Ես կարծում եմ՝ այդպես էլ լինելու է։

Շատ մտածելու տեղիք չկա, եւ հիմա եթե պատերազմ է, պետք է այդ պատերազմն ընդունել։ Մենք չենք կարող ուրիշ ձեւ ապրել։ Մնում է միայն՝ հայկական կողմը պատրաստվի դրան։

Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031