Քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի 4 թիկնապահները, որոնք նույն օրը Պիպոյի հետ ձերբակալվել էին ազատ են արձակվել։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Սույն թեմայի վերաբերյալ մի քանի հարցերին պատասխանել է Արթուր Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը:
– ԱԱԾ-ն տեսանյութ հրապարակեց Դոն Պիպոյի կողմից ենթադրյալ առեւանգման դրվագի վերաբերյալ։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։ Ձեր պաշտպանյալն այդ տեսանյութը դիտե՞լ է, ինչպե՞ս է մեկնաբանել։
– Ոչ, նա չի տեսել, դա հրապարակելու ժամանակ նա անազատության մեջ է գտնվել։ Նախ, տեսանյութում մեկնաբանվում է, որ առեւանգում է եղել, բռնություններ եւ այլն, բայց այդ տեսանյութում ո՛չ առեւանգում կա, ո՛չ բռնություն, ընդամենը զրույց է, նստած շատ հանգիստ խոսում են, ո՛չ սպառնայիք կա, ոչ բռնություն։ Հետագայում, երբ գործի նյութերին ծանոթանանք, կհասկանանք եւ պարզաբանում կներկայացնենք այդ տեսանյութի հետ կապված։
– Եթե աոեւանգված չէին, այդ դեմքում որտե՞ղ էին մեղադրյալները պատասխանում ձեր պաշտպանյալի հարցերին, ի՞նչ տարածք է դա։
– Ես վստահ չեմ, որ հարցեր տվողը Արթուր Ասատրյանն է, չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Մենք իր հայտնած դիրքորոշման շրջանակում կարող ենք միայն վստահ լինել, որ իր կողմից նման արարք չի կատարվել:
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում