Հուլիսի 2-ին՝ կեսգիշերին մոտ, Ադրբեջանի գրեթե ողջ տարածքը, այդ թվում մայրաքաղաք Բաքուն, Սումգայիթը և Գյանջան, հոսանքազրկվել է Մինգեչաուրի ՋԵԿ-ում տեղ ունեցած վթարի պատճառով: Այս մասին հաղորդում է Turan գործակալությունը:
«Ազերէներջի» պետական ընկերության հայտարարության համաձայն՝ էլեկտրամատակարարման դադարեցման պատճառը եղել է շոգի հետևանքով ՋԵԿ-ում առաջացած խափանումը:
Առավոտյան էլեկտրամատակարարումը վերականգնվել է Գյանջայում և շրջակա բնակավայրերում, Բաքվի զգալի մասում, Սումգայիթում, երկրի կենտրոնական շրջաններում:
Հոսանքազրկման պատճառով կաթվածահար է եղել երկաթուղային երթևեկությունը, հուլիսի 3-ին չեղարկվել է Բաքու-Սումգայիթ-Բաքու գնացքի երթևեկը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ