Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհմինա Վարդանյան. «Տարօրինակ է, որ մինչեւ հիմա մամոգրաֆիայի ծառայություն իրականացնող բժիշկը չի հարցաքննվել»

Հուլիս 03,2018 11:15

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը Aravot.am-ի հետ զրույցում մտահոգություն էր հայտնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենի դեմ հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ՝ հայտարարելով, որ քննությունն այդպես շարունակվելու կամ ձգձգվելու դեպքում ինքն անմիջականորեն կդիմի ոստիկանապետին:

Մեր հարցին, թե կոնկրետ ի՞նչ օրինակներ կարող է ներկայացնել, Թեհմինե Վարդանյանը պատասխանեց, որ հիմա նախաքննություն է ընթանում եւ ինքը ձեռնպահ կմնա օրինակներ նշելուց: Բայց բերեց մի փաստ, որն արդեն հրապարակվել է լրատվամիջոցներում եւ հանրայնացվել. «Շատ կարեւոր եւ ուշագրավ է, որ մինչեւ այսօր չի հարցաքննվել թիվ 19 պոլիկլինիկայի մամոգրաֆիայի ծառայություն իրականացնող պատասխանատու բժշկուհին: Դա առնվազն զարմանալու առիթ է տալիս, որովհետեւ ըստ իս նա գործող կարեւոր անձանցից մեկն է եւ առաջին հարցաքննվողներից մեկը պետք է լիներ այդ բժշկուհին: Կրկնում եմ, սարքը 1,5 տարի չի աշխատել, սակայն տպվել են դրամարկղի կտրոններ եւ դա արդեն խնդիր է: Ես այդ կտրոնները տրամադրել եմ ոստիկանությանը: Մոտ 10 օր առաջ մենք Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի, ինչպես նաեւ բուժաշխատողների հետ միասին վկայություն ենք տվել ոստիկանությունում եւ սպասում ու հետեւում ենք գործի քննության ընթացքին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031