Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամուտներն ու ծախսերը նվազել են, հատկապես մայիսին դեֆիցիտը կազմել է 45 միլիարդ դրամ. «Ժամանակ»

Հուլիս 03,2018 11:12

Ազգային վիճակագրական ծառայությունը նախօրեին հրապարակել է բյուջեի եկամուտների ու ծախսերի հունվար-մայիսի վիճակագրությունը, որտեղ երևում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամուտներն ու ծախսերը նվազել են, հատկապես մայիսին դեֆիցիտը կազմել է 45 միլիարդ դրամ՝ գրեթե կրկնապատկվելով նախորդ մայիսի համեմատ: Այստեղ, իհարկե, ողբերգական ոչինչ չկա, եթե հաշվի առնենք մի քանի հանգամանք:

Թվում է, որ դեր է խաղացել թավշյա հեղափոխության գործընթացը՝ այն իմաստով, որ գործադուլները և այլն բերել են տնտեսության վիճակագրության նվազման, կամ վատ է աշխատել անորոշության մեջ գտնվող պետական կառավարման համակարգը: Այս ամենն, անշուշտ, կա, սակայն արժե հիշատակել մի կարևոր հանգամանք՝ կապված նախորդ մայիսի հետ: Նախորդ առաջին հնգամսյակում և նաև մայիսին իր դերն է խաղացել խորհրդարանի ընտրությունը, որի ժամանակ ահռելի փողեր են ծախսվում թե՛ ֆորմալ, թե՛ ոչ ֆորմալ: Կարելի է թերևս հաշվել, թե ՀՀԿ բացարձակ, այսպես ասած, հաղթանակը ապահովելու համար որքան փող են ծախսել տեղերում ռեյտինգայինները, այն էլ մեկ տեղում միանգամից երկու, երեք, չորս ՀՀԿ-ական ռեյտինգային, որոնք ծախսել են ու ծախսել՝ ձայների համար:

Բնական է, որ այդ ամենը նաև իր արդյունքը պետք է ունենար բյուջեի եկամուտների տեսքով, որովհետև մարդկանց ձեռքին փող է հայտնվել, սկսել են ծախսել, տնտեսությունը աշխուժացել է: Մի բան, որը չկա այլ տարիներին: Հիշում եք, Սերժ Սարգսյանի հարցազրույցն ու փաստարկը, թե 2017 թվականը միակ կայուն տարին էր, և մենք ունեցանք 7 տոկոսից ավելի աճ: Իրականում 2017-ը ընտրական տարի էր, աննախադեպ փողային դերակատարում ունեցած ընտրության տարի, և մենք ունեցանք 7 տոկոս տնտեսական աճ:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031