Այսօր առավոտյան Հայաստանի լողի պատանեկան հավաքականը մեկնեց Ֆինլանդիա՝ Հելսինկիում մասնակցելու այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը:
Լողի հայկական դաշնությունից Aravot.am-ին տեղեկացրին, որ մարզիչ Արման Վահանյանի ղեկավարությամբ մրցավայր մեկնել է վեց լողորդ՝ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Լեւոն Խաչատրյանը, Շահեն Խոնդկարյանը, Հարություն Այվազյանը, Նինա Կիրակոսյանը, որոնք վերջին տարիներին հաջող մրցելույթներ են ունենում միջազգային լողուղյակներում, եւ մրցավար Արմինե Ավետիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ