Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը քարոզում է ռուսների միջոցով

Հուլիս 03,2018 10:14

Ադրբեջանը երեկ սկսել է լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց, ըստ պաշտոնական տեղեկատվության, մասնակցում են 20 հազար զինծառայող եւ մեծ թվով զինտեխնիկա: Որոշ փորձագետների կարծիքով՝ բացի քաղաքական եւ քարոզչական նպատակներից, այդ զորավարժությունները «օրինական առիթ են»՝ զորքը եւ զինտեխնիկան Արցախի սահմաններին մոտեցնելու: Նույն փորձագետները պնդում են, որ եթե Ադրբեջանը հարձակում սկսի, ապա այս անգամ այն կարող է տեղի ունենալ Արցախի հարավային սահմանից, որտեղ ավելի քիչ է խաղաղ բնակչությունը, եւ հետեւաբար ավելի քիչ խնդիրներ կարող են լինել միջազգային հանրության հետ: Այդ ամենը, իհարկե, ենթադրություններ են:

Բայց այդ համատեքստում է պետք դիտել ռուսաստանցի մի շարք պատգամավորների, հրապարակախոսների եւ հասարակական գործիչների այցելությունը Լելե-Թեփե՝ Արցախի հարավային սահմանին մոտ գտնվող այն բարձունքը, որը մենք կորցրել ենք ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Իհարկե, այդ գործիչների հայտարարությունները չի կարելի դիտել որպես Կրեմլի պաշտոնական տեսակետ, բայց պատկերացրեք, որ հայաստանցի գործիչները (թեկուզ ընդդիմադիր) մեկնեն Ճապոնիա եւ հայտարարեն, որ Կուրիլյան չորս կղզիները պետք է վերադարձվեն այդ երկրին, ինչպե՞ս այդ հայտարարությունը կընկալվեր Ռուսաստանում: Եվրասիականության գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը (լուսանկարում), բնականաբար, ղարաբաղյան բանակցությունների ընթացքի մասին չի կարող տեղեկատվություն ունենալ, եւ երբ նա ասում է, թե հեղափոխությունից առաջ Հայաստանի ղեկավարությունը պատրաստ էր Ադրբեջանին հանձնել հինգ շրջաններ, այդ «տեղեկատվությանը» պետք է մոտենալ խիստ վերապահումներով: Դա, ըստ էության, ոչ թե տեղեկատվություն է, այլ ադրբեջանական քարոզչություն, որը ռուսաստանցի գործիչն իրականացնում է, ըստ երեւույթին, ոչ անշահախնդիր կերպով: Այլ հարց է, որ պետք է լրջորեն մտածել, թե ինչու է Ադրբեջանն ակտիվացրել այդ քարոզչությունը եւ ինչու է այդ քարոզչության համար ներգրավում ռուսներին:

Ի դեպ, քարոզչության մասին: «Նախորդ ռեժիմի» ժամանակ Հայաստանում կային կառույցներ, որոնք զբաղվում էին քարոզչությամբ: Ինչ մնում է ներքին քարոզչությանը, ապա այդ կառույցներն իրենց գործը, իմ կարծիքով, անում էին շատ վատ: Իրենց արգելքներով, սահմանափակումներով, ճնշումներով եւ այլ կացնային մեթոդներով նրանք որեւէ համակրանք չառաջացրին Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի հանդեպ, ճիշտ հակառակը: Բայց այդ կառույցներում կային ստորաբաժանումներ, որոնք զբաղվում էին արտաքին քարոզչությամբ, եւ այստեղ կուտակվել է բավականին շատ դրական փորձ: Այնպես որ, պետք չէ թացը չորի հետ խառնել եւ հրաժարվել մասնագետների ծառայությունից: Նրանք կարող են շատ շուտով պետք գալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. henri says:

    Շատ յայտնի է որ վերջերս սկսած ենք միայն կրաւորական դիրք որդեգրել -թոլլ տալով աններելի յառաջխաղացումներ հակառակորդին առարկելով որ անոնք ոչ մէկ ազդեցութիւն ունին մեր վրայ,իրականութեան մէջ ամէն մէկ քայլ դէպի մեր հողերը կրնան շատ վտանգաւոր հետեւանքներ ունենալ ;
    Հազարաւոր զինեալներ իրենց զինամթերքներով ազատօրէն սկսած են շրջիլ մեր սահմաններուն մօտ -զարմանալիօրէն մեր պատասխանատուները կը շարունակեն պնդել որ կացութիւնը հսկողութեան տակ է;

    Դեռ մի քանի օր առաջ բարձրաստիճան զինուորական մը յայտարարեց
    Լ․ Մնացականյան․
    «Եթե խաղաղ բնակավայրերի վրա մի կրակոց լինի, իրենց համար շատ վատ վերջաբան է ունենալու։ Մենք դա զգուշացրել ենք մի քանի անգամ»

    2 օր ետք հակառակորդը կրակեց և վիրաւորեց Նախիջեւանի դիրքերէն – Զանգակատուն գիւղի հրշէջներու վրայ որ օգնութեան հասած էին կրակը մարելու- ?
    Ուրիշ պատուական հերոս մը կը սիրէր կրկնել որ եթէ հակառակորդը զուսպ չի մնայ -պատրաստ ենք իրենց լողալ սորվեցնելու ?
    Խրախուսիչ խօսքեր բայց մենք ինչէն կը վախնանք մեր դաշնակիցները պատասխանատւութեան կանչելու /? կամ ՛՛ իրական դաս մը տալու ՛՛ եթէ ատոր կարելիութիւնը ունինք ; Ես վստահ եմ որ ունինք ;

  2. Հ.Շ. says:

    եթէ Ռուսաստանը, այս կամ այն կերպով, իրենց պիտի զօրակցի, մենք իրենց «իրական դաս մը տալու» կարողութի՞ւնը ունինք… իրապէ՞ս…

    լաւ, եկուր սեպենք որ ունինք… լաւագոյն պակերացումով իսկ, մեր կողմէ քանի՞ հատ կեանքեր պիտի կորսուին, ամենավայրագ ձեւերով, որպէս գինը՝ դարձեալ ամէն պարագայի միայն հանգրուանային յաղթանակը մը միայն… 4 օրուայ մէջ 120 զոհ տուինք, ներառեալ անզէն բնակիչներ… եւ դեռ, լման ռազմաճակատին վրայ չէ որ յարձակեցան (Տավուշ, Նախիջեվան…)

    ինչի՞ մասին է խօսքը…

    վայրկեան առաջ պէտք է որ բանակցութիւնները վերսկսին

  3. Anonymous says:

    1990 թվականից հանրապետությունում չեն զբաղվել իրավիճակի վերլուծությամբ:
    Ռազմական պետական «փորձագետները» հիմնականում եղել են եւ անգրագետ, անփորձ ու բութ: ԽՍՀՄ-ից մնացած հատուկ ծառայությունների մասնագետներին Լեւոն Տ. Պետրոսյանը «ջնջեց» ու ֆիզկուլտուրնիկներից, ֆիզիկոսներից, բանասերներից իբր ստեղծեց հատուկ եւ վերլուծողական ծառայություններ:

    Միայն այն, որ Լեւոն Տ.-Պետրոսյանի ու Վազգեն Սարգսյանի գլխավոր ռազվեդչիկը Սերոժը (Սերժ Սարգսյանը) լինի, էլ ի՞նչ անկախ հանրապետության արտաքին հետախուզություն, ի՞նչ հակահետախուզություն: Ռազմական դոկտրինը կարծես անասնաբույժ է գրել, իսկ խմբագրել է կթվորուհին:

    Ով գնում էր Նախիջեւանը ազատագրելու՝ «գլուխը ուտում էին», կամ էլ լավագույն դեպքում, ուղարկում էին (անվերադարձ) Փոքր Սյունիք:
    1992 թ. թուրքերը հերթական անգամ հարձակվել էին են Արարատի շրջանի վրա:
    Նույն ժամանակ արարատցի Վազգեն Սարգսյանը ԼՏՊ- ի հրամանով կազմակերպում էր Արծվաշենի հանձնումը թուրքերին: Իջեւանից Տիկին Ջեման, Ֆիդայական խմբերի մնացորդները, տեղական միլիցիոներները, Սուվորովի դպրոցում կազմավորված ՄՀՆՋ (ՄՀՕՋ)- ը եթե չլինեին՝ Իջեւանի եւ Նոյեմբերյանի մի մասն էլ կհանձնեին թուրքերին:

    1990 թվականից մինչ օրս Նախիջեւանի ազատագրման թեման հանրապետության քաղաքացիների համար արգելված է ղեկավարության կողմից: Ինչու՞…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031