Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երեւան-Բաթում գնացքի վագոններից մեկը, իրոք, անջատել են, բայց ուղեւորների հետ վեճ չի եղել

Հուլիս 02,2018 23:13

Լուրեր էին շրջանառվել, որ երեկ Երեւան-Բաթում գնացքի վագոններից մեկը շարքից դուրս է եկել, եւ ուղեւորներին չեն կարողացել տեղավորել մյուս վագոններում, ինչի պատճառով վեճ է եղել:

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ իրոք Հարավկովկասյան երկաթուղիներին պատկանող գնացքի վեց վագոններից մեկի ռեդուկտորը խափանվել է, եւ անցանկալի հետեւանքներից խուսափելու նպատակով Վանաձորում այդ վագոնն անջատել են, ուղեւորներին բաշխել մյուս վագոններ, եւ 1 ժամ 5 րոպե անց գնացքը շարունակել է երթուղին ու ժամանակին հասել նշանակման կետ: Իսկ վեճի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Մի վագոն անջատելը 1 ժամ 5 րոպէ՞: Hahahaha 🙂
    Գերմանիայում՝ 5-10 րոպէ, ու պիտի էդ ընթացքում հասցնես միւս վագոնները տեղափոխուել:

    Յ.Գ. Ախր ռուսն ո՜ւր, ժամանակակից տեխնիկան ո՜ւր: Դրա համար էլ 19-րդ դարի գնացքներ են:

Պատասխանել