Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ծանր հիվանդությունից մահացել է Նադեժդա Սարգսյանը

Հուլիս 02,2018 20:57

Վերջին օրերին «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող երգչուհի Նադեժդա Սարգսյանն այսօր մահացավ երկարատեւ ծանր հիվանդությունից:

ՀՀ մշակույթի նախարարությունից հաստատեցին երգչուհու մահվան ցավալի լուրը: «Առավոտը» ցավակցում է սիրված երգչուհու հարազատներին եւ մտերիմներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Յարութիւն Ծ,Վ,Պզտիկեան says:

    Նադեժդայի հետ իմ յուշերս մարդկային հարուստ անցեալ ունին – Եթէ չեմ սխալիր 1995-6 տարին էր-
    ես Հալէպի Մխիթարեան Վարժարանի Տնօրէն / Նադեժդան ՛՛ ՀԱՅԵՐ՛՛ մանկական խումբի որպէս առաջնորդ հրաւէրով /Համազգայինի ?/ կը գտնուէր Հալէպ մի քանի ելոյթ ունենալու – Քաղաքին մէջ կը խօսուէր այդ տաղանդաւոր մանուկներու մասին ;Հալէպի Հայաստանի հիւպատոս /Պ.Լ.Սարգսեան/
    հարց տուաւ ինձ թէ կը փափաքիմ ՞ խումբը ընդունիլ ? քանի 2-3 օր կը մնան տակաւին ; Տոմսեր տպել- գումար հաւաքել դժուար պիտի ըլլար – Վարժարանի Ամառնային բեմը կրնար մինչեւ 500 – 800 տեղ տրամադրել – ՛՛ կոչ կ՛ընեմ -ըսի ներկաներուն որ նուիրատւութիւն կատարեն – Արդիւնքը գերազանցեց ակնկալուածը և նոյնպէս յաջորդ օրը ; Նադեժդա շատ գոհ մնաց և /որպէս Շամիրամ խմբակցութեան/ պատգամաւոր զիս Երեւան հրաւիրեց և Խոստացաւ կատարել նաև իմ սրտիս մօտ երազանքը / Նկարչութեանս անձնական ցուցահանդէսը հովանաւորել / Երկրագունտը շրջած էի բացի ԵՐԵՒԱՆԷՆ ;
    Շաբաթ մը չանցած Ես և երկու հոգաբարձուներս ծաղիկներով ընդունուեցանք Զուարթնոց օդակայանը;
    Ցուցահանդէսը տեղի ունեցաւ Ե,Չարենցի Գրադարանին մէջ հարկ եղած հանդիսաւորութեամբ – ապա առիթէն օգտուելով ամբողջ 10 օր լծուեցանք իր ՛՛ Կարաւանին՛՛ նախապատերազմեան հանրագնացով մեկնեցանք պատերազմի գոտի ,Դիլիջանի ճամբով ուղղուելով դէպի Բագրատաշէն-լաւ կը յիշեմ ուրախ -զուարթ կ՛երգէինք որ Թնդանօթներու աղմուկը խեղթենք – Ոսկեպարի մօտ կրակոցներ ունեցանք դիմացէն; Այրումի փայտէ բեմը փոքրիկներու ոտքերու շնորհիւ կը խլացնէր սահմանէն հասնող ռումբերու աղմուկը – Հոն միայն զգացի թէ ինչ հերոս անձերու հետ է իմ ծանօթութիւնս;Այնուհետեւ սայաթ-Նովա պողոտայի իրենց ՛՛ վերնատունը ՛՛ եղաւ մեր հանդիպումներու տաքուկ վայրը ուր իր Բեջանեան տաղանդաւոր քանդակագործ ամուսինը իրենց հիւրերով միասին դարձանք մէկ ընտանիք մինչ Փոքրիկ -անուշիկ Էմմին քովս նստած օրէ-օր կ՛աճէր իր պշտելի մօրը հովանիին ներքոյ ;

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031