Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ջուխտակ վանքի ծածկին ծառ է աճել

Հուլիս 02,2018 20:06

Անտառներում եւ սարերում գտնվող հնամենի մեր վանքերը ուշադրության, խնամքի կարիք ունեն: Ջուխտակ վանքը գտնվում է Դիլիջան քաղաքից 3 կմ հյուսիս-արեւմուտք, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի  աջ կողմում գտնվող անտառապատ բլրի լանջին; Վանքը բաղկացած է Սուրբ Աստվածածին եւ Սուրբ  Գրիգոր եկեղեցիներից:

Ջուխտակ վանքը կառուցվել է 11-12 դարերում, սակայն վանքի մոտ  տեղադրված ցուցանակում գրված է, որ այն կառուցվել է  12-13 դարերում: Ջուխտակ վանքի  ծածկին ծառ է աճել, ինչը ժամանակի ընթացքում կվնասի տանիքի այդ հատվածը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարները՝  Գնել Ղուշչյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ինչպէս կ’ասէր մեր թաղի Խաթունի պապան. «Ես էդ չոլերում գտնուող վանքերի հետ գործ չունեմ» 🙂 🙂

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031