ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հուլիսի 2-ին ընդունել է «Access» ընկերության գործադիր տնօրեն Վահիդ Ֆոթուհիին:
Քննարկվել են հողմային էներգետիկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:
Արթուր Գրիգորյանը, խոսելով վերականգնվող էներգետիկայի բնագավառի առաջնահեթություններից, կարևորել է հողմային կայանների կառուցումը և նշել, որ պատրաստակամ է քննարկել ներդրումային այն առաջարկներն ու նախագծերը, որոնք նոր թափ կհաղորդեն ծրագրի իրականացմանը:
Կողմերն անդրադարձել են «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերության կողմից Գեղարքունիքի մարզում 130 ՄՎտ գումարային հզորության հողմային էլեկտրակայանի կառուցման ծրագրին։
Կարդացեք նաև
Վահիդ Ֆոթուհին իր գոհունակությունն է հայտնել քամու ռեսուրսի չափումների ադյունքից և նշել, որ Հայաստանում հողմային կայաններ կառուցելու նպատակով «Access» ընկերությունը պատրաստակամ է 200 միլիոն դոլարի ներդրում կատարել՝ ծրագիրը տարածելով մյուս մարզերում ևս:
Նախարար Գրիգորյանը նշել է, որ փոխշահավետ գործակցության համար դրվել է ամուր հիմք և ստեղծվել են բարենպաստ պայմաններ Հայաստանում «Access» ընկերության առաջիկա ներդրումները արդյունավետ կերպով իրականացնելու համար:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին