Լրահոս
Օրվա լրահոսը

Զինակոչիկ. «Կուզենայի Թալիշում ծառայել: Ավագ եղբայրս այնտեղ ապրիլյան պատերազմի ժամանակ կիսատ բաներ թողած կլինի» (ֆոտոշարք)

Հուլիս 02,2018 18:45

Ամառային զորակոչ- 2018-ը մեկնարկեց այսօր: 18 տարին բոլորած հազարավոր երիտասարդներ մեկնում են Հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելու:

ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում տարբեր տրամադրություններ են: Ծնողները հուզված են: Ու դա բնական է: Նրանց հետաքրքրում է, թե իրենց որդին որ տարածաշրջանում կանցկացնi ծառայությունը: Բայց հուզվածության հետ մեկտեղ բոլորն էլ հպարտ են, որ զինվոր են ծնել-մեծացրել: «Թող գնան՝ ծառայեն հայրենիքին: Միայն մի բան ենք խնդրում Աստծուց. թող խաղաղություն լինի Հայաստանի սահմաններին եւ աշխարհում», – ասում են նրանք:

Առավել քան մարտական են տրամադրված զինակոչիկները:

Aravot.am-ը կենտրոնական հավաքակայանում զրուցեց Հոկտեմբեր գյուղից Կարապետ Մինասյանի (գլխավոր լուսանկարում) հետ:

– Գնում ես ծառայելու: Որեւէ մտավախություն չունե՞ս:

– Ի՞նչ մտավախություն, Պատրաստվել եմ եւ մեկնում եմ իմ պարտականությունը կատարելու: Թող սահմանից այն կողմ կանգնածները վախենան: Մենք հայ ենք ու գնում ենք մեր հողը պաշտպանելու: Ինչը մերն է, մերն էլ մնալու է: Մենք միասնական ենք: Իսկ երբ միասնական ենք, միշտ հաղթել ենք:

-Նախընտրելի տարածաշրջան կամ զորամաս կա՞, որտեղ կուզենայիր հայտնվել:

-Կուզենայի ծառայել Թալիշում:

-Իսկ ինչո՞ւ հատկապես Թալիշ:

-Ապրիլյան պատերազմի ժամանակ ավագ եղբայրս՝ Մհեր Մինասյանն է իր մարտական ընկերների հետ եղել այնտեղ: Երեւի ինքն ինչ-որ բան կիսատ թողած կլինի: Ուզում եմ շարունակել:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031