Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Սերգեյ Շահվերդյանն ազատվել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար:
Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարություն ու աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Շահվերդյանին նրա գործունեության համար:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ