Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ընտրական օրենսգրքում 2 տարբերակ են առաջարկում ազգային փոքրամասնությունների համար, վերջիններս դժգոհ են՝ «ոտնահարում եք մեր իրավունքները»

Հուլիս 02,2018 16:57

Այսօր վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հանդիպեց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ եւ լսեց նրանց մոտեցումը՝ Ընտրական օրենսգրքի նախագծի հետ կապված:

Հանդիպման ընթացքում Դանիել Իոաննիսյանն ասաց, որ իրենք երկու տարբերակ են մտածում: Առաջին տարբերակն այն է, որ ընտրական օրենսգրքով քվոտավորված լինի ազգային փոքրամասնությունների տեղը: Այս դեպքում պետք է քննարկվի՝ ամրագրվի՞, թե որ ազգային փոքրամասնությունը, թե՞ գրվի պարզապես ազգային փոքրամասնություն: Երկրորդ տարբերակն այն է, որ նույնպես կուսակցությունները ունենան երկրորդ ցուցակ՝ ազգային փոքրամասնությունների ցուցակ՝ ազգային փոքրամասնությունների՝ եզդիներ, քրդեր, ռուսներ եւ ասորիներ, բայց տեղերի բաշխումը տեղի ունենա ոչ թե այնպես, ինչպես գործող Ընտրական օրենսգրքով է սահմանված, այլ՝ օրինակ, ԱԺ-ի եզդիական տեղի համար ընտրված կհամարվի այն կուսակցության եզդի թեկնածուն, որը եզդիներով առավելապես բնակեցված ընտրատեղամասերում կհաղթի:Իոաննիսյանն ասաց, որ տեխնիկապես հնարավոր է իրագործել եւ այս տարբերակներն են, որ բավարարում են Սահմանադրության պահանջներին, որովհետեւ այլ տարբերակները չեն համընկնում:

 

Ասորական ֆեդերացիայի նախագահ Մելինա Գասպարյանը հայտարարեց. «Այն, ինչ դուք եք առաջարկում, սահմանադրական խախտում է, մեր իրավունքների ոտնահարում»: Ըստ նրա, եթե համամասնական երկրորդ ցուցակ է լինելու, պետք է լինի բաց ցուցակ, որ ժողովուրդը հասկանա ով է իր ներկայացուցիչը: Ու երկրորդ ցուցակով պարտադիր դա պետք է լինի անկուսակցական, որովհետեւ կուսակցականը կարող է ընտրվել առաջին մասով՝ կուսակցությունով: Դանիել Իոաննիսյանը պատասխանեց, որ եթե ընտրվի այն մոդելը, որ կուսակցությունների համամասնական ցուցակով պետք է լինեն ազգային փոքրամասնությունները, կուսակցությունները կշահագրգռվեն, որ թեկնածուն հայտնի լինի, որ ձայն ստանան, եթե անհայտ մեկին ցուցակում ընդգրկեն, ցուցակը մրցակցային չի լինի:

Մելինա Գասպարյանն առաջարկեց, որ բացի հիմնական ցուցակից, ազգային փոքրամասնությունները իրենց համար քվեաթերթիկ ունենան, որով կքվեարկեն միայն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Ըստ նրա, ՀՀ քաղաքացիները կարող են ընտրատեղամասում իրավունք ունենալ ընտրել մի կուսակցություն եւ ազգային փոքրամասնություններից մեկին:

Այս տարբերակին հակադարձեցին:

Քննարկման մանրամասները՝ ավելի ուշ

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031