Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է նոր ծրագիր իրականացումը, որը կրում է «Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» անվանումը: Ծրագրի նպատակներն են՝ ֆուտբոլի զարգացումը հանրակրթական դպրոցներում, ֆուտբոլի մասսայականացնում, ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումը:
Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի մարզերում 2018թ. հունիսից հոկտեմբեր ամիսներին: Նախատեսվում է, որ ծրագրի մասնակից են դառնալու մոտ 200 դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ և 7-13 տարեկան մոտ 2000 երեխա:
Հունիսի 13-ին Գորիսում կայացավ ծրագրի անդրանիկ միջոցառումը, իսկ հունիսի 28-ին ՀՖՖ անձնակազմն անցկացրեց հերթական հանդիպումը Եղեգնաձորում, որին մասնակցեցին հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի 20 ուսուցիչ և մոտ 190 երեխա: Անցկացվեցին տեսական և գործնական պարապմունքներ, որոնց համար ՀՖՖ տրամադրել էր մարզագույք:
Նախագծի շրջանակներում հաջորդ միջոցառումը նախատեսված է անցկացնել հուլիսի 13-ին Նոյեմբերյանում:
ՀՖՖ