Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը ներկայացրեց «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի նոր տնօրենին

Հուլիս 02,2018 16:08

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հուլիսի 2-ին այցելեց «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ:

Անցկացված խորհրդակցության ժամանակ նախարարը աշխատակիցներին հայտնեց, որ տնօրեն Վարդան Կարապետյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որը բավարարվել է: Նախարարը միաժամանակ ներկայացրեց ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Վազգեն Պետրոսյանին:

«Վազգեն Պետրոսյանը շինարարության բնագավառում փորձառու է: Ձեր նշանակումից հետո շատ կարճ ժամանակահատվածում մենք պիտի կարողանանք էական արդյունքներ արձանագրել, որի համար շատ կարևոր է նաև թիմային ամենօրյա հետևողական աշխատանքը: Ուստի, ցանկացած խնդրի ի հայտ գալու դեպքում պետք է շատ արագ արձագանքել և գտնել լուծումներ»,-նշեց նախարարը:

Աշոտ Հակոբյանը շեշտեց, որ պաշտոնի ստանձնումը մեր օրերում միմիայն պատասխանատվություն և առաքելություն է:

Նա կարևորեց գործունեության թափանցիկությունը, զանգվածային լրատվամիջոցների, հանրության և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքը: Նախարարն ընդգծեց, որ ծրագրի շրջանակներում մեծ գումարներ են ծախսվում, և հանրությունը պետք է իրազեկ և վստահ լինի, որ ծախսված գումարները ապահովում են առավելագույն արդյունավետություն: Այս համատեքստում նախարարը հանձնարարեց կարճ ժամկետներում նախապատրաստել միջոցառում, որի շրջանակներում հանրությանը կներկայացվի «Հյուսիս-հարավ» ծրագրի ներկա վիճակը, ինչպես նաև կտրվեն ծրագրի հետ կապված բոլոր խնդրահարույց հարցերի պատասխանները:

Նա շնորհակալություն հայտնեց Վարդան Կարապետյանին աշխատանքում ներդրած գիտելիքների և փորձի համար, որից հետո նորանշանակ տնօրենի ուղեկցությամբ շրջայց կատարեց ՊՈԱԿ-ում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին:

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031