Ադրբեջանում լայնածավալ ռազմական գործողություններ են սկսվել բանակի տարբեր տեսակի ստորաբաժանումների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:
Զորավարժություններին մասնակցում է մինչև 20 հազար զինծառայող, մինչև 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, ավելի քան 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մինչև 30 միավոր տարբեր նշանակության բանակային և ճակատային ավիացիա:
Զորավարժությունները կընթանան մինչև հուլիսի 6-ը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
”մինչև 120 հազար միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, ավելի քան 200 հազար տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր”, կկարծում եմ սխալ բան եք գրել, ոչ թե 120 հազար այլ 120 տանկ, ոչ թե 200 հազար, այլ 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանք
Անչափ շնորհակալ ենք վրիպակը նկատելու համար: Ուղղեցինք: