Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՖՖ որոշ անդամների և նրանց պատվիրակների նկատմամբ փորձում են ճնշումներ գործադրել, ինչի մասին ՀՖՖ-ն ստիպված է տեղեկացնել ինչպես ՖԻՖԱ-ին, այնպես էլ ՈւԵՖԱ-ին

Հուլիս 02,2018 14:48

Հունիսի 30-ին տեղի է ունեցել ՀՖՖ հերթական՝ 16-րդ ժողովը, որի ընթացքում ներկայացվել է նախորդ՝ 2017 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իրականացված աշխատանքների, ինչպես նաեւ ֆինանսական հաշվետվությունները: Ժողովի օրակարգում էր նաեւ կազմակերպչական հարցեր: Տեղեկացնում ենք, որ ժողովից առաջ չմասնակցելու, բոյկոտելու պահանջներով մեծ ճնշումներ են գործադրվել ժողովի մասնակիցների, պատվիրակների վրա եւ չնայած այս հանգամանքին ժողովը կայացել է պահպանելով օրինականության, ՀՖՖ կանոնադրության բոլոր պահանջները: Ընդ որում այն եղել է առավելագույնս թափանցիկ: Ժողովի ընթացքը լուսաբանել են 20-ից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, եղել է ուղիղ հեռարձակում, ժողովի ընթացքին հետևել են 25-ից ավելի հրավիրյալներ՝ այդ թվում նաև ՈւԵՖԱ-ից:

Ժողովի ողջ ընթացքում ներկա ինչպես պատվիրակների, այնպես էլ վերը նշված լրագրողների և հրավիրյալների կողմից որևէ առարկություն, դիտողություն և անհամաձայնություն չի նկատվել:

Ավելին, եթե անգամ մի պահ պատկերացնենք, որ ինչ-որ քվեարկության մասնակցել են 17 պատվիրակներ, այլ ոչ բոլոր գրանցվածները՝ ապա կրկին անգամ որոշումն օրինական է, քանի որ որոշումները ժողովում ընդունվում են ժողովի գրանցված պատվիրակների պարզ մեծամասնությամբ (50%+1):

Եվ անգամ այս պայմաններում որոշ պատվիրված լրատվամիջոցներ փորձում են կասկածի տակ դնել Ժողովի օրինականությունը, իսկ ՀՖՖ որոշ անդամների և նրանց պատվիրակների նկատմամբ փորձում են ճնշումներ գործադրել, ինչի մասին ՀՖՖ-ն ստիպված է տեղեկացնել ինչպես ՖԻՖԱ-ին, այնպես էլ ՈւԵՖԱ-ին:

ՀՖՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Կարճատես ու երախտամոռ հայ ժողովուրդ, ինչպե՞ս ես քեզ թույլ տալիս խոչընդոտել հայկական ֆուտբոլը աներևակայելի բարձունքների հասցրած, օրենքի տառի վկա հանդիսացող ջութակի մեծ երկրպագուին, այդ մեծատառով մարդուն, որ անմնացորդ նվիրվի ՀՖՖ-ին, կամ որ ավելի ճիշտ է՝ որ ՀՖՖ-ն անմնացորդ նվիրի իրեն…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031