Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանը կմասնակցի՞ Աֆղանստանի խաղաղապահ-երկրների ղեկավարների հանդիպմանը

Հուլիս 02,2018 14:45

Հունիսի 11-12-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կլինի Բրյուսելում՝ հանդիպելու Եվրամիության ղեկավարությանը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Հայաստանն ի դեմս վարչապետի մասնակցելու է նաեւ նույն օրերին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Բալայանի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի բուն գագաթնաժողովին Հայաստանը չի մասնակցելու, սակայն գագաթնաժողովին կից կայանալու է Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրների ղեկավարների հանդիպում:

«Հայաստանը կարող է դրան մասնակցել որպես խաղաղապահ առաքելություն իրականացնող երկիր: Վարչապետի մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք»,-նշեց ԱԳՆ մամուլի խոսնակը:

Նա խոսեց նաեւ օրերս Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհավորելու հավանականության մասին:

«Մինչեւ 2014թ.-ը ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ շնորհավորանքներ էին փոխանցվում խորհրդարանական մակարդակով: 2014թ.-ից՝ Էրդողանի նախագահ դառնալուց հետո, գործընթացը դադարել է»,-ընդգծեց Տիգրան Բալայանը:

Նա նաեւ նշեց. «Չեմ կարծում, որ կարելի է զարգացում ակնկալել հայ-թուրքական հարաբերություններում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031