Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով գումարվել է փակ նիստ

Հուլիս 02,2018 13:04

Հուլիսի 2-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի՝ հունիսի 28-ի հերթական նիստի ժամանակ պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը գումարել է հերթական փակ նիստը: Նիստին հանձնաժողովի հրավերով ներկա է եղել նաև ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նիստից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Էթիկայի հանձնաժողովի հաջորդ փակ նիստը նախատեսվում է վաղը՝ հուլիսի 3-ին:

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031