Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանին հասած ուղղաթիռները ամերիկյան արտադրության չեն». ՀՀ ԱԳՆ

Հուլիս 02,2018 13:19

Ադրբեջանի կողմից վերջերս Գերմանիայի հետ ռազմական գործակցություն սկսելու հայտարարությունը հունիսի 29-ին բարձրացվել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից՝ Գերմանիայի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա նշեց, որ այլ մանրամասներ հաղորդել չի կարող, միայն ասաց. «Հարցը քննարկվել է, գերմանական կողմի պարզաբանումները մեզ բավարարում են»:

Ապա Տիգրան Բալայանը մեկնաբանեց ամերիկյան արտադրության ուղղաթիռների՝ վերջերս Ադրբեջանի զինված ուժերի տրամադրության ներքո հայտնվելու փաստը: Նա ընդգծեց, որ կատարվածը որոշ անձանց կողմից սոցցանցերում եւ քաղաքական դաշտում իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների առիթ է տալիս. «Իրականում մենք՝ ԱԳՆ-ն, շատ ավելի վաղ է զբաղվել խնդրով, քան այն հայտնվել է ԶԼՄ-ներում»:

Տիգրան Բալայանը հայտարարեց՝ պարզվել է, որ այդ ուղղաթիռները ամերիկյան արտադրության չեն, այլ մի քանի երկրներում օգտագործվում են ամերիկյան արտոնագրով. «Իսկ ուղղաթիռների գնման ընթացակարգը եղել է ոչ ռազմական նպատակներով»:

Հիշեցնենք՝ Razm.info կայքի փորձագետ Տարոն Հովհաննիսյան օրերս լրագրողներին հայտնել էր, որ ուղղաթիռները Ադրբեջանին կարող էին հասնել երրորդ երկրի միջոցով եւ արդիականացվել՝ օգտագործվելով ռազմական նպատակներով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031