Հունիսի 30-ին, ժամը 12.10-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ծառայություն իրականացնելիս, ապօրինի փայտանյութ ձեռք բերելու և տեղափոխելու կասկածանքով, Վանաձորի Աղայան փողոցի վերջնամասում կանգնեցրել են 1972 թ. ծնված Կարո Ե.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 3.5 մ/խ հաճարենի և բոխի տեսակի փայտանյութով:
Կարո Ե.-ն նշված փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ բոխի տեսակի փայտանյութը ձեռք է բերել Գուգարքի շրջանի «Զամարլու» կոչվող հանդամասից՝ կանգուն ծառը հատելու, իսկ հաճարենի տեսակի փայտանյութը նույն հանդամասից հավաքելու եղանակով:
Ավտոմեքենան տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն