Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու այսօրվա նիստում ընդգրկված հարցերից էր քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականի դիմումի քննարկումը: Ավագանու 11 անդամները միաձայն կողմ քվեարկեցին Դանիելյանի դիմումն ընդունելուն:
Ըստ այդմ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանն այլեւս Հրազդանի քաղաքապետ չէ:
Հիշեցնենք, որ Դանիելյանի անվան հետ աղմկոտ վրաերթի միջադեպ է կապված: 2017թ.-ին նրա 17-ամյա որդին քաղաքապետին սպասարկող մեքենայով (ըստ որոշ լրատվամիջոցների) վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը մահացել է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ