Լրահոս
Օրվա լրահոսը

#ՄերԳյումրին դրամահավաքն արձանագրեց 562,000 ԱՄՆ դոլար արդյունք

Հուլիս 02,2018 12:35

Մոտ 7 ժամ և 562․000 ԱՄՆ դոլար․ Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Հայաստան հիմնադրամի»-ի 4-րդ ամենամյա դրամահավաքը Գյումրիի համար։ Սա նշանակում է, որ ևս մի քանի գյումրեցի ընտանիք ընդմիշտ կլքի դոմիկն ու կտեղափոխվի նոր ու հարմարավետ տուն։

Մեկ բնակարանի արժեքը մոտ 25․000 դոլար է։ Հեռուստամարաթոնին մասնակցել են ինչպես հիմնադրամի բարերարները, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում ապրող քաղաքացիներ։ Կոչով հանդես է եկել նաև Սփյուռքի նախարարը: Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ եկել է ժամանակը, երբ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ոչ թե գոյատևելու վայր, այլև արժանապատիվ ու երջանիկ ապրելու հայրենիք: «Դոմիկները Հայաստանում այլևս անելիք չունեն, սակայն դրան հասնելու համար հարկավոր է մեկտեղել մեր ջանքերը, լինել միասնական, մեկմեկու հանդեպ հոգատար: ՀՀ քաղաքացին պետք է լինի ու ապրի արժանապատիվ, դրան այլընտրանք չկա», – ասել է նախարար Հայրապետյանը:

Համահայկական հիմնադրամի աջակցությամբ 3 տարիների ընթացքում 38 ընտանիք է արդեն հրաժեշտ տվել տնակային կյանքին։ Իրենց հերթին սպասում են ավելի քան 2000-ը:

Հայաստան¦ համահայկական հիմնադրամ

Լոս Անջելես, 02.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031