Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքի բնակիչները վարչապետին խնդրում են կասեցնել ՀՀ Կառավարության  բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին բոլոր որոշումները

Հուլիս 02,2018 12:21

Հայաստանի Հանրապետության Վարչապետ

 Պարոն Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո Վարչապետ.

Ողջունելով ժողովրդական ազատությունների, օրենքի գերակայության հաստատման,կոռուպցիոն և տնտեսական մենաշնորհների հաղթահարման, սոցիալական արդարության ապահովման և վերականգնման խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, Ձեզ են դիմում բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքի բնակիչները` 33-րդ թաղամասի և Տերյան 25 , որոնց միանում ենք նաև մենք՝ Բելյակով 9, 9/1, Նալբանդյան նրբ.9/1, Պուշկինի 4, 4/24, 8, 10,  Տերյան 23 բնակիչներս։ Տեղեկացնում ենք Ձեզ, որ այս տարածքները դեռևս 2008 թվականի կառավարության հ.977 և 2013թ. հ.958 որոշումներով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելով առ այսօր ընթացել են բազմաթիվ խախտումներով, որոնք լի են եղել կոռուպցիոն ռիսկերով, սեփականատերերի իրավունքների կոպիտ ոտնահարմամբ։ Դեռևս 2000 թվից առ այսօր ՀՀ Կառավարությունը, քողարկվելով ՙՊետական կարիքներ՚  և հետագայում բացառիկ գերակա հանրային շահ բառակապակցություններով` հորինված գաղափարախոսությամբ, իրականում սպասարկել են օլիգարխիկ վերնախավի շահերը՝ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Մայրապետյանը՝ նպաստելով նրանց հանցավոր հարստացմանը, իրականացնելով մեծ փողերի լվացում և Երևանի կենտրոնի հազարավոր սեփականատերերի ունեզրկում (տնաքանդում)։Մեր խորին համոզմամբ նախկինում կայացված ՀՀ Կառավարության որոշումները ենթակա են բազմակողմանի և անաչառ ուսումնասիրության`  դրանց տալով քաղաքական և օրինական գնահատական։

Ելնելով վերոգրյալից՝  խնդրում ենք կասեցնել ՀՀ Կառավարության  բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին բոլոր որոշումները,  և հանձնարարել Պետական  վերահսկողական ծառայությանը իրականացնել ստուգումներ՝ պարզելու որոշումների իրավաչափությունը՝ ներգրավելով ինչպես շահագրգիռ մարմինների, այնպես էլ տարածքների սեփականատերերի, հասարակական կազմակերպությունների և հասարակության լայն ներկայա­ցուցիչների մասնակցությամբ։ Գտնում ենք նաև, որ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին»  ՀՀ օրենքում կան լուրջ բացթողումներ և մեր կարծիքով օրենքը բալանսավորված չէ և գրված է օլիգարխիկ վերնախավի շահերը սպասարկելու տրամաբանությամբ, ուստի գտնում ենք,որ այդ օրենքը պետք է վերամշակվի ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների միջոցով ձևավորված Ազգային ժողովի կողմից։

Տեղեկացնում ենք նաև, որ վերոգրյալ տարածքում են գտնվում 4 պատմամշակութային շինություններ, որոնք ներառված են ՀՀ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ Աբովյան 10, 12, Սախարովի հրապարակի վրա գտնվող Հրշեջ տունը և Պուշկինի 2:

Խնդրում ենք Ձեզ թույլ տվեք պահպանելու մեր հնությունները….

 

Հարգանքով՝

Բելյակով 9/1                                                                                   Արմինե Գյուլգյուլյան

Բելյակով 9                                                                                      Արման Գյուլգյուլյան

Բելյակով 9                                                                                      Լիանա  Գյուլգյուլյան

Բելյակով 9                                                                                      Լևոն Սերոբյան

Բելյակով 9                                                                                      Լիլիա Հովսեփյան                                                             

Նալբանդյան նրբ. 9/1                                                                     Հարություն  Սերոբյան

Նալբանդյան նրբ. 9/1                                                                     Լյուսյա   Ղազարյան

Նալբանդյան նրբ. 9/1                                                                     Աղասի  Սերոբյան

Նալբանդյան նրբ. 9/1                                                                     Գոհար Սերոբյան

Պուշկին 4                                                                                        Արթուր Առաքելյան

Պուշկին 4                                                                                        Արիս Առաքելյան

Պուշկին 4                                                                                        Արշալույս Օսմանյան

Պուշկին 4                                                                                        Վիկտորիա Կիլիկյան

Պուշկին 4                                                                                        Մկրտիչ Կիլիկյան

Պուշկին 4                                                                                        Կարեն Կիլիկյան

Պուշկին 4                                                                                        Էմմա   Խոյեցյան

Պուշկին 4/24                                                                                   Ալֆրեդ  Կզարթյան

Պուշկին 4/24                                                                                   Ռուզաննա Հունանյան

Պուշկին 4/24                                                                                    Սվետլաննա Ամիրյան

Պուշկին 8                                                                                        Ժիրայր Ավանյան  

Պուշկին  10                                                                                     Աիդա Միրզոյան

Տերյան 23                                                                                       Էդուարդ Ջանիբեկյան

Տերյան 23                                                                                       Մերի   Ջանիբեկյան

Տերյան 23                                                                                      

Տերյան 23                                                                                       

Տերյան 23                                                          

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031