Լրահոս
Օրվա լրահոսը

Օղակաձեւ զբոսայգում վտանգավոր օբյեկտներ կան

Հուլիս 02,2018 15:30

Օղակաձեւ զբոսայգում զվարճանքի հարյուրավոր օբյեկտներ կան, որոնք գործունեության համար հազար ու մի հարկ ու տուրք են վճարում, սակայն այդ գումարներից, չգիտես ինչու, չի վերադառնում այգին բարեկարգ, մաքուր, նաեւ անվտանգ պահելուն: Եթե վերադառնում էլ է, ապա այդ խնամքը, մասնավորապես, այգու Խանջյան-Վարդանանց-Ալեք Մանուկյան փողոցների հատվածում տեսանելի չէ: Հակառակ դեպքում գոնե շաբաթներով կուտակված աղբը կհեռացվեր, տարածքը կբարեկարգվեր, խոտը կջրվեր, անգործության մատնված սննդի եւ այլ օբյեկտների սեփականատերերին էլ կզգուշացվեր դրանք կա՛մ ապամոնտաժել, կա՛մ մեկուսացնել:

Լուսանկարում պատկերված այս օբյեկտը, որը ժամանակին սրճարան է եղել, արդեն որքան ժամանակ է՝ բաց «բրախ» է, հսկայական ապակիները կոտրված ու կախված, շուրջբոլորը ապակիների մեծ-մեծ կտորներ թափթփված, տարածքն էլ` աղբի մեջ կորած: Օբյեկտի սալիկները նույնպես պոկվում ընկնում են: Տարածքը բանուկ է, մարդիկ անցուդարձ են անում, դռներն ու պատուհանները բաց լինելու հետեւանքով անտուն մարդիկ, երեխաներ ու թափառող կենդանիներ են ներս մտնում` վտանգելով կյանքը:

Օղակաձեւ այգում այսպիսի լքված օբյեկտներ էլի կան, որոնք ո՛չ ապամոնտաժվում են, ոչ էլ պատնեշով առանձնացվում:

Լուսանկարները` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

30.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031