Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սևանի ափին մեկնարկեց հանգստի սեզոնը

Հուլիս 02,2018 10:55

Հուլիսի 1-ին Սևանա լճի ափին տեղի ունեցավ ,,Սևանյան ամառ- 2018,, մարզամշակութային միջոցառումը, որով ազդարարվեց հանգստյան սեզոնի բացումը: Տոնախմբության մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, Սևանի քաղաքապետարանի, ,,Սևան ,, Ազգային պարկի ղեկավար այրեր, ինչպես նաև զբոսաշրջիկներ ու Սևանի ափ ժամանած հովեկներ:

Միջոցառման բացման առթիվ ներկաներին ողջունեց և շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Մարզի ղեկավարն իր խոսքում նշեց, որ այս տարի հանգստացողների մեծ հոսք է սպասվում, որի համար Գեղարքունիքի մարզպետարանը ՀՀ ԱԻՆ ՓԾ, ՀՀ Ոստիկանության մարզային վարչության, Սևանի քաղաքապետարանի և <<Սևան>> ԱՊ-ի հետ համատեղ արել է հնարավորը, որպեսզի հանրային 3 լողափերում հանգստացողների համար ստեղծվեն հանգստի և ժամանցի համար բավարար պայմաններ: ,,Երեք հանրային լողափերում, որոնք գործում են անվճար հիմունքներով, բավականին նորմալ պայմաններ են ստեղծված: Մենք աշխատանքներ ենք տանում, որ լողափերի թիվն ավելացնենք և կահավորենք անհրաժեշտ գույքով: Սևանը այս տարիների ընթացքում օգտագործվել է անխնա կերպով , և հիմա ժամանակն է, որպեսզի գնանք Սևանի պահպանմանն ու զարգացմանը: Սևանի հետ կապված մենք ունենք մի շարք ծրագրեր, որոնք առաջիկայում դարձնելու ենք գործողությունների հստակ պլան և գնալու ենք դրա իրականացմանը,,-իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալն էլ իր շնորհավորական խոսքում նշեց, որ աշխատանքներ է իրականացվում հանրային լողափերի թիվն ավելացնելու ուղղությամբ: Ապա նա ներկաներին հորդորեց՝ լիարժեք հանգստանալ, պահպանել շրջակա միջավայրի մաքրությունը, լինել հանդուրժող ու համբերատար, որպեսզի հանգստի սեզոնի ավարտին արձանագրվի միայն դրական արդյունք:

Հանրային լողափերում ժամը 9-21-ը գործում են բժշկական և ջրափրկարարական ծառայություններ, որոնք ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և գույքով: Հանգստացողները գոհ են ստեղծված պայմաններից և Սևանի ափ են հրավիրում բոլոր նրանց, ովքեր դրա ցանկությունն ունեն:

,,Մենք տարեցտարի նկատում ենք ազգաբնակչության վերաբերմունքն ու վստահությունը հանրային լողափերի հանդեպ, որը մեր կատարած աշխատանքների դիմաց անենամեծ գնահատականն է: Ձեզ հաճելի հանգստ եմ ցանկանում և անմոռաց օրեր,, – հանգստացողներին դիմեց ,,Սևան,, ԱՊ տնօրեն Վահե Գուլանյանը:

Տոնախմբության գեղագիտական մասն ապահովեցին Սևան քաղաքի և Վարդենիկ գյուղի պարային համույթները:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031