Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դպրոցներում և մանկապարտեզներում ստուգվել են սանհանգույցները, ջրի և սանիտարական պայմանները

Հուլիս 02,2018 10:23

Նախադպրոցական, հանրակրթական և երեխաների խնամքի հաստատություններում ջրամատակարարման և սանիտարական ծառայությունների հասանելիությունն ուսումնասիրելու նպատակով 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մոնիթորինգային այցեր են իրականացրել Երևանի և մարզերի ավելի քան 200 ուսումնական հաստատություններ:

Այցերը կատարվել են համապատասխան փորձագետների կողմից մշակված հատուկ մեթոդների ու հարցաշարերի միջոցով. ստուգվել են հաստատություններում գործող սանհանգույցները, ջրի և սանիտարական պայմանները: Հատուկ ուշադրություն է դարձվել հատկապես գյուղական վայրերում գտնվող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին և հատուկ խմբերին ծառայություններ մատուցող հաստատություններին:

«Կայուն զարգացման նպատակների իրականացման աջակցություն, ջրի և սանիտարական պայմանների առկայությունը որպես մարդու իրավունք» ծրագրի շրջանակում ուսումնասիրություններն իրականացնելիս հաշվի են առնվել  գործող օրենսդրական դաշտը, միջազգային չափանիշները և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները։

Այցերի ընթացքում վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնց ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև անհրաժեշտ առաջարկները համապարփակ ներկայացնելու նպատակով Պաշտպանը հանդես կգա արտահերթ հրապարակային զեկույցով:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031