Եվրոբասկետ-2021-ի նախընտրական առաջին փուլը Հայաստանի հավաքականի համար բարեհաջող ավարտ ունեցավ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Խմբային մրցաշարի երրորդ տուրում Կիպրոսը սեփական հարկի տակ անսպասելիորեն 76:89 հաշվով զիջեց Լյուքսեմբուրգին, Շվեյցարիան էլ իր հերթին հյուրընկալվելիս 83:88 հաշվով պարտվեց Սլովակիային:
Այս արդյունքների ամփոփումից հետո Հայաստանի հավաքականը դարձավ ընտրական առաջին փուլի 2-րդ տեղը գրաված լավագույն ցուցանիշներով ընտրանին, ինչը հաջորդ փուլ անցնելու իրավունք տվեց:
Ընտրական երկրորդ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին: Հայաստանն ընդգրկված է «D» ենթախմբում, որտեղ մեր մրցակիցների անունները հայտնի կդառնան այսօր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ