Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լի է անակնկալներով: Թերեւս քչերի մտքով կանցներ, որ բազմաթիվ հանդիպումներ աներեւակայելի ելք կունենան, որոնց արդյունքում ֆավորիտները մեկը մյուսի հետեւից պարտություն կկրեն ու հրաժեշտ կտան քառամյակին ֆուտբոլային գլխավոր իրադարձությանը:
Անհաջողակների սեւ ցուցակն առաջինը բացեց արդեն աշխարհի նախկին չեմպիոն Գերմանիան, որը չկարողացավ հաղթահարել անգամ խմբային փուլը: Այնուհետեւ նրան միացան Արգենտինան՝ իր առաջատար Մեսսիի հետ միասին, հետո՝ Կրիշտիանու Ռոնալդուի՝ Պարտուգալիան, իսկ այսօր պայքարը լքեց Իսպանիան, որը 11 մետրանոց հարվածաշարերով պարտվեց 120 րոպե տեւած հանդիպման ընթացքում գրեթե ոչ մի բանով աչքի չընկած Ռուսաստանին:
Առաջնությունը շարունակվում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ