Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դատախազության յուրաքանչյուր աշխատողի մասին կարելի է այդ նույն բանն ասել». Փաշինյանը՝ գլխավոր դատախազի հրաժարականի մասին

Հուլիս 01,2018 16:31

Այսօր դատախազության աշխատողի օրն է, ինչպես նաեւ ՀՀ դատախազության 100-ամյակը: Լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցին՝ դուք կարծում եք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պետք է շարունակի պաշտոնավարե՞լ՝ լինելով նախկին իշխանությունների ներկայացուցիչ, որի օրոք ապօրինի հարստացման մասով որեւէ քրգործ չի եղել՝ պատասխանեց. «Ես այդ հարցի վերաբերյալ չեմ կարող որեւէ կարծիք արտահայտել, որովհետեւ չեմ կարծում, թե նման իրավասություն ունեմ: Քաղաքական գնահատական տալու անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում, որովհետեւ կարծում եմ, որ դատախազությունը եւ դատախազական համակարգը պետք է ունենան այդ հնարավորությունը՝ լիարժեք կատարելու իրենց գործառույթները:

Եթե էդ սկզբունքով առաջնորդվենք, դատախազության յուրաքանչյուր աշխատողի մասին կարելի է այդ նույն բանն ասել, ոչ միայն դատախազության, պետական համակարգի յուրաքանչյուր աշխատողի մասին կարելի է այդ բանն ասել: Ինչպես ես նախկինում ասել եմ, մեր գործողությունները չեն լինելու վենդետայի տրամաբանությամբ: Մեր խնդիրը հանրային համերաշխությունն ապահովելն է, եւ ես հույս ունեմ, որ դատախազությունը կգնա այդ ճանապարհով: Համենայնդեպս, ես քայլերը տեսնում եմ եւ հույս ունեմ, որ այդ քայլերը համոզիչ կլինեն թե՛ իրավունքի տեսակետից, թե օրենքի տեսակետից, թե օրենքի իշխանության եւ թե հանրային կարծիքի տեսակետից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031