Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Կոթիի բնակիչը վիրավորված է Բագրատաշենի մաքսակետի աշխատողների վերաբերմունքից

Հուլիս 01,2018 14:50

Մեզ է դիմել Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչը, որը չցանկացավ, որ իր անունը հրապարակվի (նրա ինքնությունը մեզ հայտնի է): Կոթեցին դժգոհ է իր հանդեպ Բագրատաշենի մաքսակետի աշխատողների վերաբերմունքից: Նա հայտնեց, որ երեկ՝ հունիսի 30-ին Վրաստանի Ռուսթավի քաղաքի ավտոշուկայից «Օպել» մակնիշի ավտոմեքենա է գնել, վերադարձին Սադախլոյից կգը 40 թեթրիով (մոտ 80 դրամ)գնել է 10 հատ ձմերուկ: Ժամը 15-ից 16-ի սահմաններում Բագրատաշենի մաքսակետում նրանից պահանջել են ձմերուկի վերաբերյալ փաստաթուղթ, որը չի ունեցել:

Կոթեցի տղամարդն ասել է, որ ձմերուկները գնել է իր ընտանիքի համար,պատրաստ է դրանց մաքսազերծման վճարը մուծել, սակայն մաքսակետի աշխատողները անդրդվելի են եղել: Կոթեցին խորապես վիրավորվել է մաքսակետի աշխատողի եւ հերթափոխի պետի անքաղաքավարի վերաբերմունքից, նրանցից մեկը մատով ցույց է տվել , թե կոթեցին ուր պետք է տեղափոխի 10 ձմերուկը: Տղամարդը զարմանում է, թե ինչու իրենից բռնագրավված ձմերուկների համար իրեն որեւէ փաստաթուղթ չեն տրամադրել:

Նա հայտնեց, որ մաքսակետի աշխատողները վեճի ժամանակ իրեն ասել են, որ դրանից մի շաբաթ առաջ ինքը եղել է Վրաստանի տարածքում: Տղամարդն ասաց, որ Վրաստան այցելելու մեջ որեւէ հանցանք չկա, մի շաբաթ առաջ ինքը Վրաստան էր գնացել ավտոմեքենա ընտրելու համար, սակայն այն ժամանակ հարմար մեքենա չէր գտել:

Կոթեցին ասաց, որ կրել է 1990-ական թվականների սկզբին ռմբակոծվող Կոթիին բաժին ընկած զրկանքները, 2008թ. մարտի 1-ին ինքը անօրինականությունների դեմ Երեւանում ընդվզողների մեջ էր, կարծում էր, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ժողովրդական հեղափոխությունից հետո դրականորեն կփոխվի քաղաքացիների հանդեպ պաշտոնյաների վերաբերմունքը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Նախքան վիրավորվելը, հարկավոր է հարգել երկրի օրենքները:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031