Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա առթիվ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանի և Կանադայի միջև ձևավորվել են ամուր և բազմաբնույթ կապեր՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Համոզված եմ, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումները ստեղծել են նոր, առավել բարենպաստ պայմաններ՝ մեր բարեկամական հարաբերություններն ավելի ամրապնդելու և խորացնելու համար: Լիահույս եմ, որ առաջիկայում դրանք կարտացոլվեն մեր երկրների քաղաքական երկխոսության և տնտեսական համագործակցության մեջ:
Մեր հարաբերություններում առանձնահատուկ դերակատարում ունի կանադահայ համայնքը, որը երկու երկրների միջև բարեկամության նորանոր կամուրջներ կապելու իր մշտական ջանքերով օրինակելի է ողջ հայկական սփյուռքի համար:
Սիրով սպասում ենք Ձեզ Հայաստանում: Վստահ եմ, որ Ձեր այցը կնպաստի մեր փոխգործակցության մակարդակի առավել բարձրացմանը»:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն