ՀՖՖ 16-րդ հերթական ժողովի ավարտից հետո Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իրեն քննադատողներին՝ ասաց. « Ինձ քննադատեք դուք՝ լրագրողներդ, կամ այն մարդիկ, որոնք ֆուտբոլային կոռուպցիայում եւ տատալիզատորներում չկան: «Շիրակ» ակումբի նախագահ Արման Սահակյանն ի՞նչ բարոյական իրավունք ունի քննադատելու:
Նա թող իր ակումբի կեղտերը մաքրելու մասին մտածի, նոր անցնի դրան: Կամ մեր լեգենդար Խորեն Հովհաննիսյանը, որ ֆուտբոլը դրել քննադատում է: Նա մինչեւ հիմա տոտալիզատորի պատուհանից է ֆուտբոլ նայում: Կարծում է՝ Բաքվի «Նեֆչիի» հետ խա՞ղն ենք մոռացել, կամ մնացած այլ բաները: Էդ մարդիկ, որ քննադատում են, դրանց չեմ էլ ուզում անդրադառնալ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ