Եթե նույնիսկ, առանց որևէ վիճակագրություն կամ ուսումնասիրության արդյունքներ մեջբերելու, փորձենք ընդհանրացված արձանագրել, ապա կարող ենք ասել, որ Հայաստանի գրեթե բոլոր գյուղերում է վիճակն անմխիթար: Տարիներ շարունակ կեղծված ընտրությունները, գործազրկությունը, ընտրովի արդարադատությունը, կլանային ղեկավարումը և, ի վերջո, արտագաղթը դարձել են բոլոր համայնքների անբաժան մասնիկը:
Վերջին ամսվա ընթացքում, ի թիվս այլ դժգոհությունների, մամուլում բազմաթիվ անդրադարձեր եղան հատկապես Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղին, որի ղեկավարը տասնամյակից ավելի է կաթողիկոսի կրտսեր եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն է:
Ոսկեհատում հանդիպեցինք անկուսակցական Վահան Ղուկասյանին, որը տարիներ առաջ նաև իր թեկնածությունն է առաջադրել գյուղապետի ընտրություններում և ինչպես ինքն է նշում՝ այդ գործընթացների ներքին խոհանոցին հրաշալի տիրապետում է, բազմաթիվ ընտրակեղծիքներ ու խախտումներ է արձանագրել, ահազանգել է, սակայն անարդյունք:
Տարիներ շարունակ կեղծվող ընտրությունների հետևանքների, գյուղում տիրող իրավիճակի, կաթողիկոսի եղբոր անօրինական գործողությունների և այլ թեմաների շուրջ մեր հարցազրույցը ներկայացնում ենք տեսանյութում:
Հ.Գ. Հարցազրույցի ընթացքում մեջբերում է կատարվել «Հետք»-ում 2016 թվականի մայիսին հրապարակած հոդվածներից մեկից, հեղինակ՝ Գրիշա Բալասանյան:
Սուրեն Սարգսյան