Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիս-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ. կան զոհեր և տուժածներ

Հունիս 30,2018 23:35

Հունիսի 30-ին, ժամը 22:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Դ., ծնված 1979 թ.) և «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Ա. Դ.-ը (ծնված 2009թ.) և Գ. Դ.-ը (ծնված 2003թ.) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գորիսի ԲԿ, իսկ Ս. Դ.-ը (ծնված 2008թ.) և Մ. Հ.-ը (ծնված 1979թ.)՝ Սիսիանի ԲԿ:

Բժիշկները Մ. Դ -ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, Ա. Դ.-ինը՝ միջին ծանրության, Ս. Դ.ը և Մ. Հ.-ը մահացել են հոսպիտալացման ճանապարհին, իսկ Գ.Դ.-ը՝ ԲԿ-ում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Մ. Ա.-ի (ծնված 1981թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Arsen says:

    Սա լուրջ ազգային անվտանգության խնդիր է։
    Երբ սահմանին զոհ ենք ունենում, սկսում ենք ամբողջ ազգով արադարացիորեն բողոքել բանակի հրամանատարությունից, իսկ այս դեպքում ինչ ենք մտածում, երբ ամեն օր ավտոպատահարից ունենում ենք մի քանի զոհեր և վիրավորներ։
    Պետք է հրատապ լուծումներ առաջարկվի։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930