Լրահոս
Օրվա լրահոսը

Հայր Կորյունն ԱԱԾ-ին կոչ է անում ստուգել Մայր Աթոռի գանձատունը

Հունիս 30,2018 21:52

Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող բողոքի ցույցն Էջմիածնում ավարտվեց խաչերթով: «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման անդամները Հայ Առաքելական եկեղեցու երեք աթոռներին կոչ արեցին միանալ իրենց՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջին։ Նրանք մեջբերեցին Երուսաղեմի Նուրհան պատրիարք Մանուկյանի նամակը, որով Պատրիարքը հայտնում էր, որ չի կարող Ամենայն Հայոց կաթողիկոսը լինել։ Իսկ ցույցը նախաձեռնողները Նուրհան պատրիարքին կոչ արեցին գալ ու տեր կանգնել Եկեղեցուն:

Սուրբ Գայանե վանքի վանահայր Կորյուն աբեղա Առաքելյանն այսօր ցույցի ժամանակ Ազգային անվտանգության ծառայությանը կոչ արեց ստուգումներ իրականացնել Մայր Աթոռի գանձատանը. «Այստեղ ամենը վաճառված է։ Ապագայում այս մասին հանգամանալից ու տեսանյութով կներկայացնենք»։

Հայր Կորյունն ասաց, որ իրենք կընդառաջեն վեհափառին, բողոքի ցույցերը կդադարեցնեն Երեւանում եւ Էջմիածնում, պայմանով՝ կաթողիկոսը կամ եպիսկոպոսաց դասը կարողանա որոշում կայացնել արտահերթ, հնարավորինս արագ, ընդհանուր եպիսկոպասաց լայնամասշտաբ ժողով անցկացնել, որտեղ կքննարկվեն շարժման անդամների բարձրացրած հարցերը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930