Լրահոս
Օրվա լրահոսը

Հայր Կորյուն. «Գարեգին 2-րդը աբեղա եղած ժամանակ խախտել է կուսակրոնության ուխտը»

Հունիս 30,2018 21:39

Այսօր Էջմիածին քաղաքում Մայր Աթոռին հարակից տարածքում «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման անդամներն ու մի խումբ քաղաքացիներ կրկին բողոքի ցույց էին անում: Հրապարակը, որտեղ Վեհափառի հրաժարականն էին պահանջում, բազմամարդ էր:

A protest action demanding the resignation of Catholicos Karekin II took place in Etchmiadzin, Armavir Province

Երեկ Կաթողիկոս Գարեգին Բ-ն կոչով դիմել էր ցույցի կազմակերպիչներին՝ այսօր Էջմիածնում չիրականացնել այս բողոքի միջոցառումը: Շարժման մասնակիցները վստահեցնում են՝ Հայաստանի բոլոր քաղաքներում բողոքի ցույցեր են անելու՝ Վեհափառի հրաժարականի պահանջով: Շարժման կազմակերպիչներից մեկն ասաց. «Կաթողիկոսը նախկին իշխանությունների կցորդն է, այն իշխանության, որը հարստահարել է մեզ, ովքեր կեղծիքով իշխանության են հասել, եւ այդ կաթողիկոսը գնացել, օրհնել է այս իշխանություններին, մինչեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հանձնաժողովի որոշումը դեռ չեղած, կաթողիկոսը որոշում է, որ ընտրությունները վավերական են, եւ անջրպետ է ստեղծում ժողովրդի եւ իր միջեւ: Այսօր հազարավոր հայ զավակներ հոգեւոր սնանկության մեջ են մնացել, որովհետեւ իրենք կաթողիկոսից ոչ մի դրական բան չեն տեսել ժողովրդի օրհասական պահերին»:

A protest action demanding the resignation of Catholicos Karekin II took place in Etchmiadzin, Armavir Province

Ցուցարարների կարծիքով՝ կաթողիկոսի կլանային համակարգը պետք է վերանա, նա իր մտերիմներին ու ազգականներին եպիսկոպոս է կարգել.«Էն կլանային համակարգը, որ կաթողիկոսը ստեղծել է իր եղբայր Եզրասով, իր համագյուղացի Արշակ սրբազանով, որը դիվանապետ է, իր քրոջ որդով, որը թեմական առաջնորդ է, իր համագյուղացի սրբազան Հովակիմով, որը Անգլիայում է: Պատկերացնում եք՝ մի գյուղից հինգ եպիսկոպոս»:

Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն էլ իր ելույթից առաջ ասաց.«Այսօր ցավով տեղեկացանք, որ մեր սիրելի Հայր Աթանասը, որը առաջին իսկ օրերից մեզ հետ է եղել, տարեց հոգեւորական, 80-ն անց, այս մարդն իր տկարության պատճառով մեր կողքին չէ, բայց նման վաստակով հոգեւորականին այսօր մեռոնազուրկ են անում, որովհետեւ այդ մարդը կանգնել էր ժողովրդի կողքին՝ հանուն եկեղեցու: Այս մարդն իր տկարության պատճառով չի կարողանում պատարագ մատուցել: Սակայն այնքան մանրախնդիր է մեր կաթողիկոսը, այնքան փոքրոգի, որ նման հոգեւորականին փորձում է ճնշել, միգուցե կարծելով, թե դրանով նրան հետ կպահի: Որեւէ ճնշում նրա վրա չի կարող ազդել եւ նրան հետ պահել արդարությունից»:

Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը դիմեց Պարգեւ սրբազանին, որը նաեւ իր հոգեւոր ծնողն է, եւ խնդրեց այդ որոշումը հետ վերցնի իր եպիսկոպոսական իշխանությամբ եւ երբեք չհնազանդվի, իր խոսքերով ասած՝ «Կաթողիկոս կոչվածին»:

Տեր Կորյունը Կաթողիկոս Գարեգին Բ-ի երիտասարդությունը հիշեց, եւ վստահեցրեց՝ նա խախտել է կուսակրոնության ուխտը. «Հայտնի է, որ 1979-80 թվականներին, երբ նա աբեղա էր ուսանում էր ուղղափառ եկեղեցու հոգեւոր ակադեմիայում, ծանոթացել է Լոլա Գրիգորյանցի հետ եւ նրանց ծանոթության արդյունքում, ըստ հավաստի տվյալների, 1981 թվականին ծնվել է Խաթուն Կտիչի Գրիգորյանցը՝ մոր ազգանունը կրելով»:

Այս հայտարարությունը լսելուց հետո հրապարակում հավաքված մարդիկ բացականչեցին՝ «Ամո՛թ, ամո՛թ»: Ապա Տեր Կորյունը շարունակեց՝ Գարեգին երկրորդը պետք է հրաժարվի հայրապետական գահից. «Եվ քանի դեռ ուշ չէ, աստծո բարկությունը Գարեգին երկրորդի ձեռքով մեր երկրի վրա չարթնանա եւ պատուհաս չբերի մեր ազգի գլխին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Շեշտը պէտք է դնել վերջին փաստի վրայ: Ստիպէք, որ կաթողիկոսը եւ այդ աղջիկը ԴՆԹ հետազօտութիւն անցնեն: 3 օր եւ ամէն բան տեղը կ’ընկնի: ԴՆԹ-ն է խնդրի լուծումը,,

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930