Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարար. «Այդ որոշումները չպետք է լինեն անձնավորված, եւ չպետք է լինեն ինչ-որ մեկի քավոր-սանիկական կամ խնամիական հարաբերությունների վրա հիմնված» (Տեսանյութ)

Հունիս 30,2018 20:38

Այսօր Լոռի կատարած այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է նաեւ Սպիտակի բժշկական կենտրոն: Լրագրողների այն հարցին, թե արդյոք նախարարը տեղյա՞կ է եղել հունիսի 28-ին Լոռու փոխմարզպետ Արդրեյ Ղուկասյանի կողմից արված հայտարարության մասին, այն որ Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը չարաշահում է պաշտոնական դիրքն ու փորձում բժշկական կենտրոնի տնօրենին ազատել աշխատանքից, պատասխանեց. «Մամուլից եմ տեղեկացել այդ մասին: Տնօրենին անձամբ եմ ճանաչում եւ շատ վաղուց: Համարում եմ, որ լավ կառավարիչ է, եւ ընդհանրապես, երեւի լոռվա բնակիչներն ինձնից լավ կիմանան, որ շատ հաճախ իրենք են Վանաձորից գնում Սպիտակ բուժվելու: Համարում եմ, որ այնտեղ կառավարչական խնդիրներ, որպես այդպիսին չկան: Ավելին, կարծում եմ, որ կուսակցական պատկանելիությամբ կադրերի ընտրությանը պետք է վերջ տրվի»:

Նախարարի խոսքով՝ թեեւ բժշկական կենտրոնների տնօրեններին աշխատանքի է նշանակում եւ հեռացնում մարզի ղեկավարը, սակայն դրանք չպետք է լինեն անձնավորված: Նախարարն ասաց, որ փոխմարզպետի կողմից արված հայտարարությունը իրականությանը համապատասխանել է մասամբ. «Այդ որոշումները չպետք է լինեն անձնավորված, եւ չպետք է լինեն ինչ-որ մեկի քավոր-սանիկական կամ խնամիական հարաբերությունների վրա հիմնված: Պետք է լինեն միայն պրոֆեսիոնալ որոշումներ: Այդ տեղեկությունները մասամբ ճիշտ էին: Եվ ես ասում եմ, ոչ մի կերպ ընդունելի չէ, որեւէ մեկի բարեկամին գործի տեղավորելու համար, որեւէ այլ մեկին աշխատանքից ազատելը, անկախ այդ անձանց ով լինելուց՝ պատգամավոր, մարզպետ, թե նախարար լինի, ով ուզում է լինի: Եթե կա չարաշահում, թերացում, լավ չի աշխատացնում հիվանդանոցը, այն հասցնելով, օրինակ փակման եզրին եւ այլն, այդ դեպքում որոշում է կայացվում պրոֆեսիոնալ առումով իրեն փոխել, որպեսզի մեկ ուրիշ կառավարիչ գա եւ այդ հիվանդանոցը փրկի: Բայց եթե ամեն ինչ նորմալ է, աշխատում է, եւ դու ուզում ես իրեն փոխես մենակ նրա համար, որ քո բարեկամին կամ ծանոթին մտցնես, մեր կողմից դա թույլ չի տրվելու, եւ վերջ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930