Այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին լրագրողները հարց ուղղեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության հայտարարությանը, թե մինչեւ ֆեդերացիայի նոր ղեկավար կազմ չձեւավորվի, իրենք բարձրագույն խմբի առաջնությունում հանդես չեն գալու: «Շատ վատ: Իհարկե,«Շիրակ» ակումբը միշտ եղել է մեր ֆուտբոլի առաջատարներից մեկը:
Ցավում եմ, իհարկե, որ «Շիրակ» ակումբը չի մասնակցի: Դա ցավալի փաստ է: Բայց բոլորդ էլ տեսնում եք, որ ես կապ չունեմ նրա չմասնակցելու հետ: Դուք առաջարկում եք, որ մենք կոռուպցիոն փաստը չարձանագրե՞նք, պայմանավորված խաղին չարձագանքե՞նք: Տարեկան զեկույցում ասվեց՝ ֆուտբոլում երկու արատավոր երեւույթ կա, որից մենք տարիներ շարունակ մեր ֆուտբոլը հեռու ենք պահել: Մեկը տոտալիզատորներն են, մյուսը՝ պայմանավորված խաղերը: Երկուսն էլ մտել են մեր ֆուտբոլ եւ դա ցավալի փաստ է: Ես որպես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դրանց չարձագանքե՞մ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ