Այսօր ՀՖՖ համաժողովի ավարտից հետո ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպեց լրատվամիջոցների հետ:
Պատասխանելով հարցին, թե ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ավելի արժանի անձ կա՞, պարոն Հայրապետյանը պատասխանեց. «Իհարկե: Իսկ ո՞վ է ասել, թե ֆեդերացիայի լավագույն նախագահը ես եմ»:
Ճշտող հարցին, թե ինքը հայտարարել է, թե ուրիշ մարդու չի տեսնում, կամ ինքը պատրաստե՞լ է մեկին, որը կփոխարինի իրեն, հակադարձեց. «Ես նման բան չեմ հայտարարել, այլ ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ՝ եթե այդ մարդը կա, թող գա: Եվ քանի որ չկա, ես ինձ եմ տեսնում: Իսկ ինչ մնում է թեկնածու պատրաստելուն, իսկ ո՞վ է ասել, որ ես չեմ լինելու: Ֆեդերացիայի նախագահ լինելով ես իմ տեղը մա՞րդ պետք է ներկայացնեմ: Դուք դա ճի՞շտ եք համարում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ