Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն պատասխանատվությամբ կընդունվի ճշմարիտ եզրակացություն. Ա. Թովմասյանը՝ Արցախի խորհրդարանի միջադեպի մասին

Հունիս 30,2018 13:21

Արցախի խորհրդարանի պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև հունիսի 28-ին խորհրդարանի նիստում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ստեղծվել էր ԱԺ ժամանակավոր էթիկայի հանձնաժողով՝ բաղկացած հինգ պատգամավորներից: Այսօր հանձնաժողովն հրավիրել էր նիստ, որի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ, «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Այն, ինչ տեղի է ունեցել մեր խորհրդարանում ոչ միայն տհաճ էր, այլև անընդունելի: Իհարկե, մենք ասել ենք, որ աշխարհի տարբեր խորհրդարաններում լինում են այդպիսի վեճեր, լինում են հրմշտոցներ, բայց մեր ժողովուրդը ավանդապահ է և մեր խորհրդարանում նման դեպքերը անընդունելի են»,- ասաց Ա. Թովմասյանը:

Նա հավաստիացրեց, որ չնայած դժվար է որոշում ընդունել, որը կվերաբերի գործընկերներին, սակայն ամենայն պատասխանատվությամբ կընդունվի ճշմարիտ եզրակացությունը:

«Միջադեպի առնչությամբ հավաքագրում ենք նյութեր: Իմ կարծիքով, մոտ տաս օրում մենք կավարտենք մեր աշխատանքները: Բայց որպեսզի մեր վերջնական եզրակացությունը միայն քաղաքական տեսանկյունից չլինի, ինչպես նաև ավելի անաչառ լինելու համար, մենք կարիք ենք զգում անկախ փորձագետների, ովքեր կծանոթանան մեր եզրակացության հետ և կհայտնեն իրենց տեսակետները»,- նշեց պատգամավորը:

Ա. Թովմասյանը ընդգծեց, որ հանձնաժողովի համար կարևոր է նաև միջադեպի մասնակիցների այժմյան վարքագիծը. «Հայկ Խանումյանը արդեն զղջացել է այդ արարքի համար, կարևոր է նաև թե Ժաննա Գալստյանը ինչպես կարձագանքի և այս ամենը ևս մեզ կօգնի»,- եզրափակեց Ա. Թովմասյանը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930